«Մենք հո կրակը չե՞նք ընկել պետական տարբեր պաշտոնյաների բարեկամների կամ երեխաների գործողությունների պատճառով», անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպին՝ վրդովվել է հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
«ՉԻ» – Սամվել Ֆարմանյանին մաղթում ենք քաջառողջություն, երկար տարիների կյանք եւ խորհուրդ ենք տալիս այս հայտարարությունից հետո Գորիսի կողմերում չերեւալ։ Թե չէ Սուրիկ Խաչատրյանի «բարեկամները կամ երեխաները» որտեղ բռնեն՝ տեղում ինքնապաշտպանվելու են։
Ընդ որում՝ այդ իրավիճակում պատգամավորական անձեռնմխելիությունը հազիվ թե փրկի ազնիվ հանրապետականին (ներողություն տաֆտալոգիայի համար):
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Հերիք չէ? պատվեր կատարես, լիսկային ու մյուս պաշտոնյաներին կպնես, ինչ է , քո տերերի որդիները , բարեկամները կամ դու անմեղ գառ եք, թե ճիշտ հակառակը.պակաս հանցանք է մարդկանց թալանելը, գռփելը, երկիրը դատարկելը: Էդ ինչքան շուտ մոռացար անցյալդ, հմի մեծ-մեծ կբրդես: Դու կրակը չես ընկել երկիրն ես գցել կրակը, քո և քո նմանների այլասերված վարքով: