Ռուսաստանի անկումը եւ նավթի գնի նվազումը դանդաղեցրել են Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների առաջընթացը: Ութ հետխորհրդային երկրների տնտեսական աճը Սեւ եւ Կասպից ծովերից մինչեւ Սիբիր, Իրան եւ Չինաստան ձգվող տարածաշրջանում կդանդաղի, 2014 թվականի 5.3 տոկոսից հասնելով 3.2-ի:
Ըստ «Daily Times»-ի, նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնտեսագետները տարածաշրջանը բաժանել են ածխաջրեր արտահանող Ադրբեջանի, Ղազախստան, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ու նավթ եւ գազ ներկրող Հայաստանի, Վրաստան, Ղրղըզստանի ու Տաջիկստանի միջեւ:
ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Ջուհա Կահկոնեն նշում է, որ Եվրոպայի եւ Արեւմուտքի պատժամիջոցների թուլացած Ռուսաստանի տնտեսությունը ազդում են տարածաշրջանի երկրների վրա. «Փոխարժեքի տատանումները, օրինակ` ԱՄՆ դոլարի արժեւորումը եւ ռուբլու արժեզրկումը մեծացնում են խնդիրը: 2008-09 թվականին ֆինանսական ճգնաժամից հետո իրավիճակն այս տարածաշրջանում այսքան վատ չի եղել»:
ԱՄՀ կանխատեսում է 4 նավթ ներկրող երկրների տնտեսության աճի դանդաղում. այս տարի այն կկազմի 1.5 տոկոս, 2014 թվականի 4.6-ի դիմաց: Իսկ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի վիճակն ավելի վատ. փորձագետները կանխատեսում են 1 տոկոսի աճ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ