Լրահոս
Օրվա լրահոսը

Նելլիկ Հարությունյան. «Ինձանից գոհ են եղել այն միջազգային կառույցները, որոնց հետ ես աշխատել եմ». «Ժողովուրդ»

Մայիս 20,2015 11:47

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի պետ Նելլիկ Հարությունյանը, անդրադառնալով դատախազությանը խայտառակելու համար իրեն աշխատանքից հեռացնելու մասին տարածված լուրերին, ասաց, որ տարածված տեղեկությունները փոքրոգության դրսեւորում են եւ ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ:

– ֊Տիկին Հարությունյան, դատախազությունը հաստատում է, որ արձակուրդում եք, սակայն տեղեկություններ կան, որ արձակուրդից հետո չեք վերադառնալու Ձեր աշխատանքին։ Պատճառը ՄԻԵԴ-ում դատավորի մրցույթի արդյունքում գրանցված Ձեր ձախողումնե՞րն էին։

– Յուրաքանչյուր մարդ հանգստի գնալու իրավունք ունի, եւ դա արգելված գործողություն չէ, իսկ ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի մրցույթին մասնակցելուն, դա պատիվ է, այլ ոչ թե անպատվություն։ Մրցույթը հայտարարվում է, որպեսզի ընտրվի լավագույնը։ Այս դեպքում, երբ լավագույնը ընտրվել է, մյուսներին վարկաբեկելու գործընթացում ես կանխակալ, սուբյեկտիվ մոտեցում եմ տեսնում։

Գտնում եմ, որ այդ թեմայով շահարկումները շատ անձնավորված են։ Եթե խոսում ենք ճանաչված իրազեկ իրավաբանի մասին, ես ինձ չեմ գերագնահատում, բայց չեմ էլ պատրաստվում թերագնահատել։

Նշեմ, որ 2006թ եղել եմ Եվրոպական դատարանի դատավորի թեկնածուներից մեկը, այն ժամանակ ընթացակարգերը տարբեր էին, եւ ես այդ ժամանակ էլ երկրորդ տեղն էի զբաղեցրել։ Այսինքն՝ այդ օրվանից մինչ օրս ես ռեգրեսի չեմ ենթարկվել, դրա մասին վկայում է իմ ամենօրյա աշխատանքը։

Ամբողջ աշխարհի դատախազների կողմից մեդալներ ու շնորհակալագրեր եմ ստացել։ Ուստի խոսել մարդու 20-ամյա գործունեության մասին եւ այդպիսի ծիծաղելի հետեւություններ անել, լավ հասկանում եմ ենթատեքստը, բայց շատ փոքրոգություն եմ համարում, այլ ոչ թե պրոֆեսիոնալ գնահատական։

– Իսկ ի՞նչ կասեք Գեւորգ Կոստանյանի՝ Ձեզ աշխատանքից հեռացնելով՝ դատախազության համբավը փրկելու ձգտման մասին։

– Գեւորգ Կոստանյանը իրավասու է ձեւավորել իր անձնակազմը։ Երեւի թե առիթ չեմ ունեցել շատ ինձ ներկայացնելու, քանի որ զբաղված եմ եղել իմ

ամենօրյա աշխատանքով եւ կարիք չեմ ունեցել գովազդելու այդ աշխատանքը։ Ինձանից գոհ են եղել այն միջազգային կառույցները, որոնց հետ ես աշխատել եմ։ Իմ աշխատանքի որակի հետ կապված ո՛չ արտասահմանյան, ո՛չ տեղական գործընկերներից դժգոհություն չեմ ստացել, այլ բան, եթե այդ պահին այդպես են հասարակությանը ցանկանում ներկայացնել, իսկ դրա պատճառներն ինձ հայտնի չեն։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031