ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտը), որը Ցեղասպանության մասին նկարահանած իր ֆիլմի պրեմիերայից օրեր առաջ ձերբակալվեց, նոր ֆիլմ է պատրաստվում նկարահանել՝ «Գրիգոր Լուսավորիչ»։
– Նոր ֆիլմ նկարելու ցանկություն չունե՞ք։
– Արդեն աշխատում ենք, Գրիգոր Լուսավորիչի մասին ֆիլմ ենք նկարահանելու, մասնագետներին հանձնարարել եմ, ամբողջությամբ ուսումնասիրում են Աստվածաշունչը, որովհետեւ հիմնական պատմությունները Աստվածաշնչից են։
– Դո՞ւք եք լինելու ռեժիսորն ու սցենարի հեղինակը։
Կարդացեք նաև
– Հիմա ես չեմ կարող լինել, որովհետեւ հիմնականում օգտվելու ենք Աստվածաշնչից։ 1 ժամ 50 րոպեանոց գեղարվեստական ֆիլմ է լինելու, պիտի կարողանանք ներկայացնել այն, ինչ ցանկանում ենք ներկայացնել Հայաստանի, Գրիգոր Լուսավորիչի, Տրդատ թագավորի, Աբգար թագավորի եւ Քրիստոսի մասին, Էջմիածնի եկեղեցիների։
– Մասնագետներին արդեն ընտրե՞լ եք։
– Մասնագետներն աշխատում են, բայց կարծում եմ՝ մի հատ էլ պիտի մրցույթ հայտարարենք, աստվածաբանների, հոգեբանների եւ հոգեւորականների խումբ ստեղծենք, տեսնենք՝ ինչ են ասում։
– Փաստորեն՝ ձեր նոր հոբբին է դարձել ֆիլմ նկարելը:
– Ես դեռ 10 տարի առաջ էի որոշել Ցեղասպանության մասին ֆիլմ նկարել։ Երբ 90-ամյակի հետ կապված խաչքար տեղադրեցինք, այդ ժամանակ ասացի՝ չմեռնենք, սաղ մնանք, 100-ամյակի հետ կապված ֆիլմ նկարենք, քանի որ
Հայաստանում որևէ մեկը չէր նկարել։ Եվ կարծես ստացվեց։
– Ու վարակիչ է դարձել, ոգեւորվել եք։
– Դրանք մնայուն արժեք են, իմացեք, սա մնայուն է լինելու, և երկրորդ ֆիլմը ընդհանրապես՝ ամբողջ աշխարհն է իմանալու։ Մենք ցույց ենք տալու ամբողջ աշխարհին, թե հայերը երբ ընդունեցին պետական կրոն քրիստոնեությունը, ում ժամանակ եղավ, Քրիստոսին ոնց նկարեցին, Քրիստոսը ոնց սրբիչը կպցրեց երեսին, եւ այդ սրբիչը հանդիսանում է հայերի սեփականությունը։
Հայերից շատ քչերը գիտեն այդ ամբողջ պատմությունը
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում