«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն ասաց. «Ես կին քաշքշող չեմ, դուք մի հատ մտեք Աբովյանի շուկան ու հարցրեք՝ էդոն մի հատ թթու խոսք ասե՞լ է: Իրանք խնդրանքով եկել են մոտս, ավտոներ եմ տվել, գնացել են Ծառուկյանի մոտ, իրենց հարցերը դրական լուծել են ու նորից գնացել են իրենց աշխատանքին: Էդոն նման բան չի արել ու չի անի, ի՞նչ են արել այդ մարդիկ, որ ես քաշքշեմ: Ես կին քաշքշո՞ղ եմ»:
Ըստ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի` սուտ տեղեկությունները կոնկրետ նպատակ ունեն. «Նման բաներ են տարածում, քանի որ գիտեն՝ քաղաքում չհարգված են, կրվելու են, նման բան անում են, որ երեւան, թե գործ են անում: Կարող եք ինքներդ գաք, ժողովրդին հարցնեք, տեսնեք, թե ինչ են ասում: Ինչ կպատմեն, այն էլ գրեք: Կասեն՝ քաշքշել է, այդպես էլ գրեք»»:
Իսկ ինչ վերաբերում է լրագրողներին քաշքշելու եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին հաղորդմանը, ապա Էդուարդ Բաբայանն ասաց. «Դա էլ են սուտ ասում, մենք այդքան բան չենք, որ լրագրողին նեղացնենք, նամանավանդ գիտենք՝ քաղաքապետի ընտրություն է, մենք ինչո՞ւ նման բան պետք է անենք»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում