Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի թիկնազորի եւ ՀՅԴ խմբակցության մեքենաները փոխվել են. «Հայկական ժամանակ»

Մայիս 20,2015 11:15

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի թիկնազորի երկու մեքենաները փոխվել են։ Նախկինում դրանք Nissan X- Trail-ներ էին։ Ներկայումս եւս Nissan X- Trail-ներ են, միայն թե՝ յուղը վրան եւ նորագույն մոդելի: Դրանց գինը տատանվում 25-35 հազար դոլարի շրջանակներում։ Այսինքն՝ Գալուստ Սահակյանին ուղեկցող նոր երկու մեքենաների ձեռքբերման համար պետբյուջեից վճարվել է նվազագույնը 50.000 դոլար։ Ազգային ժողովի հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը պարզաբանման մեջ ավտոմեքենաների փոփոխության պատճառների վերաբերյալ նշել է. «Նշված մեքենաները փոխվել են մաշվածության պատճառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հների պահպանման ծախսերը, տնտեսագիտորեն հաշվարկված, ավելին էին, քան նորերի ձեռքբերումը։ Միաժամանակ նկատեմ, որ նախկին Nissan X- Trail մեքենաները տրամադրված են այնպիսի ծառայությունների համար, որոնց համար նշված մեքենաների շահագործումն ավելի քիչ ծախսեր է պահանջում՝ հաշվի առնելով դրանց ավելի պակաս օգտագործումը»։

Նոր մեքենա է ստացել նաեւ ՀՅԴ խմբակցությունը։ Նախկին Toyota-ն փոխարինվել է Nissan-ով:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031