Լրահոս
Օրվա լրահոսը

Լիսկան ուրվագծում է ՀՀ նախագահի տոտալ բացակայությունը. «Հրապարակ»

Մայիս 20,2015 11:05

Լիսկայի, նրա որդու «սխրագործությունների» շուրջ դեպքերը, խոսակցությունները գրավել են ոչ միայն ողջ քաղաքական դաշտը, այլեւ հասարակության կեցությունը: Լիսկան, այլ կտրվածքով, դարձել է Հայաստանի Քիմ Քարդաշյանը։ Եվ Հայաստանի իրական տանուտերը նա է, ոչ թե Սերժ Սարգսյանը։

Այս երկրի վերջին օրերը միայն Լիսկայի առանցքի շուրջ են պտտվում։ Եթե Հայաստանի համար ապոկալիպտիկ ավարտի տարբերակներ մեջտեղ բերենք, Լիսկայով առաջին տեղն ենք զբաղեցնելու։ Եվ, առհասարակ, այս կիսակործանված երկրի գլխին իսկական պատուհաս դառած «էակը»՝ իր հանցավոր անցյալով, իր հանցավոր ներկայով, իր հանցավոր զավակով, իր հանցավոր կեցվածքով, արդեն իսկ տնօրինում է, նախախնամում, կարգադրում մեր պետության, մեր գոյության կարգը։

Բայց սրանով Լիսկան եւս հերթական անգամ մի բան է ուրվագծում՝ Հայաստանի Հանրապետության նախագահի տոտալ բացակայությունը։

Եթե Սերժ Սարգսյանի ներկայությունը դրսեւորվում է հարազատ կուսակցության խորհրդի նիստում միայն ծառուկյանների վրա մատ թափ տալով, նրանց փչացնելով, նրանց գործունեությունը երկրի համար վտանգավոր ու դավաճանական համարելով, այն դեպքում, երբ այդ ամենը նաեւ վերաբերում է հենց իրեն, վերաբերում է հենց իր կուսակիցներին, իր լիսկաներին, ուրեմն մեզ համար ամենավատ օրերը դեռ առջեւում են։

Լիսկան չորով Սերժ Սարգսյանին ասում է՝ դու չկաս, կաս էնքան, ինչքան ես եմ ուզում, ինչքան ես եմ քեզ սահմանում։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031