Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է վարունգի աճեցման ջերմոցային տնտեսության կառուցումը

Մայիս 20,2015 10:59

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է վարունգի աճեցման «Պրոգրես Ագրո» ջերմոցային տնտեսության կառուցումը, որի բացումը կայացել է ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Ջերմոցը տեղակայված է 47 հա հողատարածքի վրա, որից 34.4հա-ն զբաղեցնում է արտադրական տարածքը:

«Պրոգրես Ագրո» ընկերությունը համագործակցում է իր ոլորտում աշխարհի առաջատարներից մեկի` ֆրանսիական «Richel» ընկերության հետ, որն ունի աշխարհի ավելի քան 80 երկրներում աշխատելու մեծ փորձ:

Հիդրոպոնային համակարգերով զինված ջերմոցներում կարելի է տարվա բոլոր ամիսներին աճեցնել մշակաբույսեր, որոնց բերքատվությունը 4 անգամ ավելի է, քան ավանդական ձեւով աճեցնելիս: Հիդրոպոնային սարքավորումները հնարավորություն են տալիս աճեցնել մշակաբույսերը բնական միջավայրում:

«Պրոգրես Ագրո» ընկերությունը պլանավորում է ապահովել իր արտադրանքով հայկական շուկան եւ արտադրանքի մեծ ծավալ արտահանել Ռուսաստան:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւ. «Մենք հատուկ նշանակություն ենք տալիս արտահանման ուղղվածություն ունեցող արտադրություններին Հայաստանում: Սա մեր առաջին նախագիծն է «Պրոգրես Ագրո»-ի հետ: Կարծում եմ` ջերմոցային տնտեսության շահագործման արդյունքում ընկերությունը հնարավորություն կունենա դառնալ շուկայի առաջատարը, ինչին կնպաստեն կլիմայական ու տնտեսական պայմանները: Իր հերթին, ջերմոցի բացումը լրացուցիչ խթան կլինի երկրում ջերմոցային տնտեսության զարգացման եւ տեղի բնակչության զբաղվածության համար»:

«Պրոգրես Ագրո» ԲԲԸ տնօրեն Աշոտ Շահյան. «Վարունգի արտադրությունում մենք օգտագործում ենք Հայաստանում հազվադեպ հանդիպող հիդրոպոնիկայի մեթոդը: Դա մեզ թույլ կտա ստանալ բերք մի քանի անգամ ավելի հաճախ, քան սովորաբար, ինչը դրական կազդի արտահանվող արտադրանքի ծավալների վրա: Հուսով եմ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ արդյունավետ համագործակցությունը երկարատեւ կլինի»:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031