Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տագնապ Հայաստանի համար. «Ժամանակ»

Մայիս 20,2015 10:55

Ռուսաստանի Պետական Դուման երեկ ընդունել է օրենք անցանկալի ոչ առևտրային կազմակերպությունների մասին կամ այլ կերպ ասած՝ անցանկալի հասարակական կազմակերպությունների մասին: Արդեն իսկ նման սահմանման առկայությունն ինքնին, մեղմ ասած, տարօրինակ է: Իսկ օրենքը անցանկալի է համարում այն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք վտանգ են ներկայացնում Ռուսաստանի սահմանադրական կարգի, պաշտպանունակության, պետության անվտանգության համար: Այդ կազմակերպություններին անդամակցող քաղաքացիների համար նախատեսված են խոշոր դրամական տուգանքներ:

Կարծում ենք ավելորդ է ասել, որ անցանկալի կազմակերպություն կհռչակվի ցանկացածը, որտեղ Ռուսաստանի իշխանությունները կտեսնեն իրենց համար քաղաքական կամ քաղաքացիական որևէ վտանգ: Այսինքն՝ նմանօրինակ վտանգի, որևէ կազմակերպության գործունեության կապակցությամբ փոքր-ինչ դժգոհության դեպքում որևէ դժվարություն չի ներկայացնի ՌԴ իշխանությունների համար տվյալ կազմակերպության գործունեության մեջ գտնել որևէ վտանգ սահմանադրական կարգի, անվտանգության, պաշտպանունակության տեսանկյունից:

2013 թվականի սեպտեմբերից դե ֆակտո, իսկ 2015 թվականի հունվարից դե յուրե ԵՏՄ-ի միասնական տարածքի անդամ Հայաստանի համար նմանօրինակ օրենքները երևակվում են առանձնակի լույսի ներքո: Հատկապես Հայաստանի համար, որի վրա և Ռուսաստանի քաղաքական ազդեցությունն է ահռելի, և որը Ռուսաստանի համար դիտվում է կենսական շահերի տարածք: Իսկ եթե հաշվի ենք առնում նաև Ռուսաստանի ներկայիս իշխանությունների այն բազմաթիվ ուղիղ և անուղղակի մեսիջները առ այն, որ Հայաստանը իրենց համար ըստ էության Ռուսաստանի տարածք է, ապա, մեղմ ասած, չափազանց մեծ է դառնում վտանգը, որ Ռուսաստանը կփորձի իր մոտ նման օրենսդրական մոտեցումները որևէ կերպ տարածել նաև Հայաստանի վրա: Եվ սրա մասին տագնապով վկայում են նաև վերջերս Ռուսաստանի դեսպանի և Ռուսաստանի կրթության նախարարի հայաստանյան հայտարարությունները:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031