Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի առաջարկը տուժող կողմն ընդունել է. Փաստաբան. Panorama.am

Մայիս 20,2015 10:52

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի՝ Հակոբյանների, Վճռաբեկ դատարան դիմելու հարցը ներկա պահին քննարկման փուլում է: Panorama.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը:

Փաստաբանը նաև նշեց, որ տուժող կողմը Վարդան Պետրոսյանի առաջարկը՝ բուժման ծախսերը հոգալու վերաբերյալ, ընդունել է, միևնույն ժամանակ գրավոր տեսքով անելով իր առաջարկները, մասնավորապես՝ Տաթևիկ Հակոբյանի վերականգնողական բուժման վճարումները պետք է իրականացվի Վ. Պետրոսյանի կողմից՝ մինչև իր վստահորդի առողջության լիարժեք ապաքինումը՝, ներառյալ` բոլոր ֆունկցիաների վերականգնումը:

«Առաջարկել ենք նաև կնքել եռակողմ պայմանագիր՝ Տաթևիկ Հակոբյանի, Վարդան Պետրոսյանի և մեր կողմից առաջարկված վերականգնողական կենտրոնի միջև: Սպասում ենք պատասխանին»,- ասաց Ռ.Բալոյանը:

«Ի՞նչ եռակողմ պայմանագիր: Վարդան Պետրոսյանն արդեն մեկ տարի է ասում է՝ ինչքան պետք լինի Տաթևիկ Հակոբյանի բուժման համար, ինքը կվճարի: Իսկ իրենք չեն տանում Տաթևիկին բուժման: Այս դեպքում ի՞նչ եռակողմ, քառակողմ պայմանագիր, իրավական հիմք ունի՞ նրանց առաջարկությունը կամ արդյոք տրամաբանության մեջ տեղավորվում է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Ն. Բաղդասարյանի խոսքով, բուժման արժեքն ավելի քիչ է, քան Վարդան Պետրոսյանը պատրաստ է իրենց կանխիկ վճարել:

 

Նյութի մանրամասները կարդացեք Panorama.am-ի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031