Լրահոս
Օրվա լրահոսը

Հենապատի փլուզման պատճառով երկկողմանի փակված միջպետական ճանապարհը միակողմանի երթևեկելի է

Մայիս 20,2015 10:44

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ2) 139-րդ կմ-ում (Վայքի տարածաշրջան) մայիսի 20-ին՝ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ներքին հենապատի փլուզում, որի պատճառով ճանապարհի հողային պաստառը փլուզվել է մինչև ճանապարհի առանցքը:

Խնդրին տրվել է ժամանակավոր լուծում. ճանապարհն այժմ միակողմանի երթևեկելի է: Վնասի չափերը գնահատելու, իրավիճակին սեղմ ժամկետներում լուծում տալու նպատակով դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ պատկան մարմինների մասնագետները:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

 լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031