Հատված Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի հարցազրույցից:
– Վերջին տարիներին Հայաստանում թե՛ արդարադատության նախարար փոխվեց, թե՛ գլխավոր դատախազ, իսկ ի՞նչ փոխվեց դատաիրավական համակարգում։
– Դժվարանում եմ ասել… Երեւի միայն անձերի փոփոխությունը։ Ես եթե որեւէ հարցի պատասխանեմ, պետք է որոշակի ուսումնասիրություն կատարեմ, որոշակի նյութ ունենամ։ Այդ հարցը ես ինձ չեմ առաջադրել։
– Պարզապես տարիներ շարունակ Հայաստանի դատական համակարգի կոռումպացված եւ ոչ անկախ լինելու, արդարադատության ոլորտում արդարության պակասի մասին է խոսվում, եւ այդ առումով դրական տեղաշարժ չի նկատվում։ Որեւէ դրական տեղաշարժ եղե՞լ է, ըստ Ձեզ։
Կարդացեք նաև
– Իհարկե եղել է, ինչպես կարելի է ասել՝ որեւէ առաջընթաց չի եղել։ Եթե մենք այսօր արդեն ունենք արդարացման դատավճիռներ, եթե այսօր նախնական կալանքի փոխարեն այլ խափանման միջոց է կիրառվում, դա արդեն առաջխաղացում է։
– Այսօր մի շարք բարձրաստիճան այրերի կատարած հանցանքների ու դրանց համար պատասխանատվության չենթարկվելու իրողությունն անպատժելիության մթնոլորտ է ստեղծում երկրում՝ խաթարելով դատական համակարգի անկախությունը։ Ի՞նչ խնդիր եք տեսնում՝ ավելի շատ քաղաքակա՞ն, թե՞ դատավորների պրոֆեսիոնալ-մասնագիտական կամքի։
– Ե՛վ մեկը, ե՛ւ մեկը, այսինքն՝ ե՛ւ քաղաքական կամք, ե՛ւ դատավորների կամք, ե՛ւ, որ ամենակարեւորն է, գրագետ դատավարական որոշումների, որտեղ մարդուն հուզող բոլոր հարցերի պատասխանը տրված է։ Երբ որ այդ հարցերի պատասխանը կտրվի, երեւի թե չկասկածենք, որ դատարանը կամ տվյալ դատախազը, քննիչն անարդար է վարվում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում