Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընկերական հանդիպում Պատարայում

Մայիս 19,2015 22:50

Արդեն մի քանի տարի է, ինչ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի և Ասկերանի շրջանի Պատարա գյուղի միջև հաստատվել է համագործակցություն տարբեր բնագավառներում: Մայիսի 19-ին՝ նվիրված Բերձորի ազատագրման 23 ամյակին, Պատարայի միջնակարգ դպրոցի մարզադաշտում կայացավ մինի ֆուտբոլի ընկերական հանդիպում: Միմյանց հետ մրցեցին Բերձորի մարզադպրոցի և Պատարայի միջն. դպրոցի սաները:

Խաղի ընթացքին հետևում էին Պատարայի համայնքի ղեկավար Կարեն Արզումանյանը, դպրոցի տնօրեն Արթուր Ջահանգիրյանը, Ասկերանի մարզադպրոցի տնօրեն Արվիդ Ավանեսյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, շրջվարչակազմի ղեկավարի օգնական Վաչե Ստեփանյանը, Բերձորի մարզադպրոցի տնօրեն Կարինե Մովսեսյանը, ուսուցիչներ, աշակերտներ, մեթոդիստներ: Խաղի սկզբում Պատարայի դպրոցի ֆուտբոլիստներին հաջողվեց 2 գնդակ ուղարկել բերձորցիների դարպասը (Վիգեն Գաբրիելյան, Կարեն Ավագյան): Սակայն Բերձորի թիմից Տիգրան Մատինյանին հաջողվեց կրճատել խաղի հաշիվը, այնուհետև Ժորա Սարգսյանը խփեց երկրորդ գոլը:

Առաջին խաղի վերջում Պատարայի հարձակվող Մխիթար Պողոսյանն իր թիմին ևս մեկ գոլ պարգևեց: 3-2 հաշվով թիմերը գնացին ընդմիջման: Թիմերի մարզիչներն այդ ընթացքում նոր հանձնարարականներ տվեցին իրենց սաներին, կատարեցին փոփոխություններ: 2-րդ խաղի հենց սկզբից Բերձորի թիմի ֆուտբոլիստ Արսեն Գևորգյանը կենտրոնից խփեց երրորդ գոլը: 2 րոպե չանցած՝ 4-դ գնդակը հայտնվեց պատարացիների դարպասում: Այնուհետև խաղն ընթացավ փոխադարձ հարձակումներով:

Պետք է արժանին ասել թիմերի դարպասապահների մասին, ովքեր մի քանի անգամ իրենց թիմերին փրկեցին գոլերից: Բերձորի դարպասապահ Հարութ Մարտիրոսյանը կարողացավ հետ մղել մոտիկից հարվածած գնդակը, այնուհետև որսալ կրկնահարվածը: Իսկ Պատարայի դարպասապահ Նիկոլայ Ադամյանն իր ճարպիկ ցատկերով հետ մղեց մի քանի գնդակ:

DSCN6187

Խաղավերջում, երբ բերձորցիները շատ մոտ էին հաղթանակի, Վադիմ Խաչատրյանին հաջողվեց խփել 4-րդ գնդակը, և խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 4-4 հաշվով: Խաղավար և Պատարայի թիմի մարզիչ Արայիկ Հարությունյանն ասաց, որ թիմերում կան լավ ֆուտբոլիստներ, որոնք կարող են հաջողության հասնել: Բերձորի մարզադպրոցի մարզիչ Վլադիկ Միրզոյանը գոհ էր իր սաների խաղից, գովեստով խոսեց Արսեն Գևորգյանի մասին, ով կարողացավ 40 մետրից գոլ խփել: Վատ չխաղացին Ժորայն ու Տիգրանը:

Ասկերանի մարզադպրոցի մեթոդիստ Մհեր Աղաջանյանը նույնպես լավ գնահատեց խաղը: Պատարայի համայնքի ղեկավարը, դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեցին այցի համար՝ կարևորելով նման հանդիպումները, որոնց աջակցում է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ով ծնունդով Պատարայից է: Որոշվեց հաջորդ խաղն անցկացնել Բերձորում:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031