Աջարիայի Չակվի քաղաքում այսօր կայացավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական 10-րդ առաջնության մեկնարկային տուրը:
Հայաստանի ութ ներկայացուցիչներից երեքը՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը, հաղթանակով եզրափակեցին իրենց պարտիաները, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան ոչ-ոքի արեցին, իսկ Աննա Հայրապետյանը, Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջի