Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. Սյունիքում մարզպետը կարողացել է հասարակությանը կամքից զրկել

Մայիս 19,2015 21:21

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը համարում է, որ  համայնքների խոշորացման հանրաքվեի արդյունքը հետաքրքրական է:

Հիշեցնենք՝ Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մարզերում մայիսի 17-ին տեղի է ունեցել համայնքների խոշորացման հանրաքվե: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ի տարբերություն մյուս մարզերի՝ Սյունիքի մարզի բոլոր համայնքները կողմ են համայնքների խոշորացմանը:

Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կարծում է՝ հանրաքվեի արդյունքը կարելի է տարբեր դիրքերից դիտարկել. «Առաջին մոտեցումը, եթե մակերեսորեն նայենք, կարող է լինել այն, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ  եթե այդպիսի պատկեր ենք ստանում, նշանակում է՝ ինչքան տարբեր մտածողություն կա»:

Իսկ երկրորդ մոտեցումը, ըստ իրավապաշտպանի, ցույց է տալիս իրականությունը. «Մենք գիտենք, թե ինչ ռեժիմ է հաստատված Սյունիքում իր անփոխարինելի մարզպետով, որին ինչպես ասում են ժողովուրդն այնքան է սիրում, որ անընդհատ նրան տարբեր հարցերով դիմում է: Սա նշանակում է, որ Սյունիքում մարզպետը կարողացել է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հասարակությունը կամքից զրկվել է, ցավոք սրտի: Ես չեմ մեղադրում հասարակությանը, որովհետեւ ցանկացած հասարակությունը կարող է ղեկավարի կողմից ուղղորդվել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Ի՞նչ է նշանակում հոդվածի վերնագիրը: Ի՞նչ է նշանակում հասարակության կամք: Իհարկե հարց ստացվեց, բայց կարո՞ղ է, արդյոք, մի անհատ զրկել մի մարզի բնակչությանը կամքից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031