Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առաջին անգամ «Արտ էքսպո» ցուցահանդես՝ Հայաստանում

Մայիս 19,2015 21:00

Մայիսի 19-ին «Հայ Արտ» մշակութային կենտրոնի, «Վարդգես Խախամյան Բուզանդ» ԱՁ-ի նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Հայարտ» մշակութային կենտրոնում  մեկնարկեց «Արտ էքսպո» ցուցահանդեսը, որը Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը, մասնավորապես, նշեց.«Այսօր բոլորս ականատեսն ու մասնակիցն ենք նախադեպը չունեցող մշակութային միջոցառման: Ներկայացված հայ և օտար շուրջ 50 նկարիչների աշխատանքները արվեստասեր հասարակությանը բազմալեզու մշակութային երկխոսության հնարավորություն են ընձեռում: Այսօր Հայրենիք-Սփյուռք` իր տեսակի մեջ եզակի մշակութային գործակցության ծրագրի հիմքն ենք դնում, որը, կարծում եմ, շարունակական կլինի և, Սփյուռքի մեր հայրենակիցներին Հայրենի­քում իրենց կտավները ցուցադրելու, հայրենյաց և օտար նկարիչների, արվեսագետների և արվեսասերների հետ հաղորդակցվելու, Հայրենիքից ոգի առնելու և ստեղծագործական նոր հաջողություններ ունենալու հնարավորություն է ընձեռում»:

Նախարարը արժևորեց հատկապես «Արտ Էքսպոյի» իրականացման հեղինակներ, կազմակերպիչներ Ռիտա Շառոյանի և Վարդգես Խախամյանի ավանդը, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են հայ մշակույթի տարածմանն ու զարգացմանը:

Ցուցահանդեսին ներկայացվեցին Ռաֆֆի Յուրեջյանի, Ալեքս Թավերդիի (Անգլիա), Արփա Հակոբյանի,  Շաքե Ամիրյան (Իրան),  Ադրինե Գրեգորյանի (ԱՄՆ), Վարդգես Խախամյանի (Լիբանան), Նաիրա  Չիլինգար­յանի (Գերմանիա), ինչպես նաև այլ նկարիչների ավելի քան 130 աշխատանքներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Հայարտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը՝ մասնավորապես նշելով.« Ուրախ եմ, որ մեր հարկի տակ այսպիսի բացառիկ ցուցահանդես է բացվում, որտեղ միավորվել են Սփյուռքում և Հայաստանում ապրող բազմաթիվ նկարիչներ: Այս ցուցահանդեսը փորձի փոխանակման և միմյանց հետ ծանոթանալու լավագույն միջոց է»:

Ելույթի խոսքով հանդես եկան նաև Վարդգես Խախամյանը և ցուցահանդեսի մասնակից մի շարք նկարիչներ:

Միջոցառմանը երաժշտական համարներ ներկայացրեցին Տաթև Սասունյանը և Դավիթ Գեղամյանը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 29-ը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031