Մայիսի 17-ին կայացած տեղական հանրաքվեի ժամանակ մեծ մասնակցություն ցուցաբերած, համայնքների խոշորացմանը կողմ քվեարկած, Տավուշի մարզի Աղավնավանք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանին հարցրինք, թե նա գո՞հ է հանրաքվեին իր գյուղի մասնակցությունից եւ արդյունքից: Նա հարցին դրական պատասխանեց:
Համայնքապետին հարցրինք՝ համայնքների խոշորացումից հետո Աղավնավանքում ի՞նչ ծրագրեր են իրականացվելու: Նա ասաց, որ համայնքի ընդհանուր ժողովը կորոշի գյուղի առաջնահերթ խնդիրները : Նրան հարց տվեցինք, թե համայնքների միավորումից հետո ինքը ի՞նչ է աշխատելու: Նրա խոսքերով՝ ինքն ուրախ կլինի,որ միավորված համայնքի ղեկավարն իրեն նշանակի Աղավնավանքում իր ներկայացուցիչ:
Լուսանկարը՝ hetq.am-i
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ