Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Գորիսն իշխանության ընտրակեղծիքների անդրդվելի պաշարն է»

Մայիս 19,2015 19:15

Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մարզերում մայիսի 17-ին տեղի է ունեցել համայնքների խոշորացման հանրաքվե:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ի տարբերություն մյուս մարզերի՝ Սյունիքի մարզի բոլոր համայնքները կողմ են համայնքների խոշորացմանը:

ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը մայիսի 18-ին Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կատարվածի մեջ հնարավոր է, որ իրենք էլ ունեն իրենց մեղքի բաժինը. «Մենք կարողացանք գնալ միայն Դիլիջանի եւ Թումանյանի շուրջը հավաքված գյուղեր, գյուղապետերի եւ ժողովրդի հետ զրուցել: Մենք ակտիվ քարոզչություն տարանք. Գնացինք, բոլոր մարդկանց հետ խոսեցինք»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Սյունիքի մարզի բնակիչների 94 տոկոսը կողմ է համայնքների խոշորացմանը՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ համարում է՝ Գորիս քաղաքը իշխանությունների ընտրակեղծիքների անդրդվելի պաշարն է. «Այնտեղ Լիսկայի գլխավորությամբ արվում են ամենամեծ ընտրակեղծիքները, այնտեղ տեռոր է, այնտեղ ճնշում են ժողովրդին եւ արդյունքները նաեւ դա ցույց են տալիս: Ինչպե՞ս է եղել, որ ամեն տեղ դեմ են տրամադրված, իսկ Գորիսում կողմ են: Նման բան չկա, ուղղակի կեղծել են ընտրությունները եւ ստիպել են քվեարկել իրենց ուզած ձեւով: Սա է կատարվել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031