Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ իր խոսքերով՝ անպատժելիության եւ վախի խորհրդանիշ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նրա եւ նրա որդու հետ առնչվող միջադեպերին:
Նրա խոսքերով՝ «Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնում վերանշանակվելը գնահատում ենք որպես Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության ներքո գտնվող խմբակի կողմից գաղտնի, անդրկուլիսային հանցավոր պայմանավորվածությունների հետեւանք: Գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի եւ նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչեւ սպանություն, հրապարակված փաստերին եւ վկայություններին քրեաիրավական ընթացք չտալը՝ որպես հասարակության եւ պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսեւորում: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում Սուրիկ Խաչատրյանի եւ նրա մերձավորների մասնակցությամբ կատարված հանցագործությունները չեն արժանացել քրեաիրավական գնահատականի եւ ՀՀԿ-ի կողմից քաղաքական գնահատականի, դատապարտում ենք ՀՀ դատական իշխանության անգործությունը՝ խուսափել արդարադատություն իրականացնելու պարտականությունից, դատապարտում ենք Սուրիկ Խաչատրյանին՝ ՀՀ Սյունիքի մարզպետ վերանշանակելը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սիրելի՛ ժողովուրդ
Պատրաստվե՛ք պայքարի։ Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։
Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից :
Մուամար Քադաֆին,իր վերջին տաս տարիներին աննորմալ էր ձեւանում, որպեսզի մոլորեցնի եւ վախեցնի իր հակառակորդներին»:Այսօր Սերժը չի ցանկանում պատասխանել ոչ մի հարցի,դրանով պնդում է որ հայ ազգը ինձ համար գոյություն չունի, իսկ Հանրապետականները դրանք իմ սրբություններն են,իսկ սրբերին չի կարելի դիպչել,«Գորիսի դեպքերը վառ օրինակ»:
Վերջին շրջանում կարծես ընտրել է նման ռազմավարություն. նա մեկ ճնշված է թվում, մեկ կարծես կորցնում է իրականության հետ կապը,մեկ կարծես չի խոսում տանը իր կնոջ հետ,«անձամբ իր կինը դա խոտովանեց մի հաղորդման ժամանակ, իր հարցերին միայն գլխի շրժումներով է պատասխանել»ցույց տալով որ շատ հոգնած է«նույն քայլերին է դիմել նաեվ Պուտինը, իր կնոջից բաժանվելուց մեկ տարի առաջ»մեկ էլ գնում է ինչ-որ տեղ:Եվ այդ բոլոր գործողությունները նույն Պուտինի ապրելաոճն է:Սերժի ռազմավարությունն ընդիմադիր ուժերին վախեցնելն է:Եթե իշխանության ղեկին խելագար է ապա նա ընդունակ է ամեն քայլի,ինչպես Դոդ Գագոյին վախացնելու դեպքը եվ Հիմնադիր Խորհրդարանի անդամների ձերբակալումը:Սերժը քեն քշող ու չափից ավելի նեղացկոտ մարդ է, ով ընդունակ չէ նահանջել ինչպես բոլոր գաճաճները եվ ինչպես սովորաբար խորհուրդ են տալիս ընտանեկան հոգեբանները. ընդունել սեփական սխալները, որպեսզի հեշտ լինի դիմացինիդ նույնն անել:
Սարգսյանի թիմը, շատ լավ ճանաչելով շեֆին, խուսափում էր ժողովրդի հետ նրա անմիջական շփումների կազմակերպումից և լայն ֆորմատով ասուլիսներից։ Սարգսյանին պահում էին թղթի հետևում։ Նրա փոխարեն խոսում էր «անկախ» մամուլը, որը «չալաղաջային» մտածողության կրող Սերժ Սարգսյանից փորձում էր առաջադեմ ու արևմտամետ գործչի կերպար ստանալ:2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սարգսյանը չբացվեց, քանզի թաքնվել էր նախապես գրված դատարկ տեքստերի և Ռոբերտ Քոչարյանի հետևում։ Իր նախագահության առաջին հնգամյակում նա կրկին թաքնվեց նախապես գրված պարզունակ տեքստերի և դեմագոգիկ ձևակերպումների հետևում։ Մենակ մնալով՝ նա բացվե՜ց։ Եվ այդժամ մարդիկ տեսան, որ Սարգսյանը չէր խոսում ոչ թե շատ խելացի լինելու, այլ լրիվ հակառակ պատճառով։Սերժ Սարգսյանի պահվածքը հիշեցնում է տարիներ շարունակ վարորդի կողքը նստած ուղևորի, ով մտքում միշտ նախանձել է վարորդներին և երազել այն օրվա մասին, երբ ինքը կնստի ղեկին ու կքշի՜, կքշի՜, կքշի՜։ Հիմա Սարգսյանը վերջապես նստել է ղեկին ու քշում է՝ մեքենան:
Թերեւս Սերժի իշխանության պահպանման համառ փորձերը հղի են վտանգով, բայց «խելագարի ռազմավարությունը» բացարձակապես ռացիոնալ է» իսկ մենք չենք կարող թույլ տալ որ հոգեկան հիվանդը իր քմհաճույքով ղեկավարի երկիրը:
Մարդկային սիրտն անհեթեթ սովորություն ունի` ճակատագիր անվանելու միայն այն, ինչը կործանում է իրեն:Ունենք երկու ճաապարհ,կամ հեռանա երկրից կամ էլ իրեն է սպասում, Մուամար Քադաֆի ճակատագիրը: