Լրահոս
Օրվա լրահոսը

Պարսկերենի մրցույթ՝ աշակերտների համար

Մայիս 19,2015 17:46

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի համագործակցությամբ Երևանում կայացել է պարսկերենի մրցույթ՝ գրավոր և բանավոր փուլերով, պարսկերենի ուսուցմամբ դպրոցների թիմերի մասնակցությամբ։ Մրցույթին մասնակցել են նաև Գյումրի քաղաքի, Դվին և Կարբի գյուղերի դպրոցների թիմերը։

«Տարբեր առարկաների մրցույթները, օլիմպիադաները աշակերտներին խրախուսելու միջոցներ են, ինչպես և այս մրցույթն է։ Պարսկերենի ուսուցանումը Երևանի դպրոցներում բավականին լավ հիմքերի վրա է, և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ փորձում ենք էլ ավելի լավ արդյունքների հասնել։ Մենք պայմանավորվածություն ունենք կազմակերպել նաև պարսկերենի ուսուցիչների վերապատրաստումներ, նոր դասագրքերի, ուսումնական ձեռնարկների հրատարակում։ Մեր բուհերում ուսումնասիրվում է պարսկերենը, հետևաբար պետք է ունենանք ամուր հիմք՝ թեկուզև մի քանի դպրոցներում։ Պարսկերենը ոչ միայն մեզ հարևան պետության, այլև հին ու արժեքավոր մշակույթի, գրականության ու դարավոր պատմության լեզու է»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին համագործակցության համար, որը կրթամշակութային արդյունավետ ներկա ու լավ հեռանկար ունի։

Մրցույթի ավարտական փուլն անցկացվել է Երևանի Կապույտ մզկիթում։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031