Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս գրող. «Մոսկվան արգելում է ուկրաինական կոնֆլիկտի յուրաքանչյուր սրացում»

Մայիս 19,2015 17:29

Գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր Զախար Պրիլեպինը Հայաստանում է:

Մայիսի 19-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում նա հանդիպեց լրագրողների հետ:

«Հայաստանը իմ կյանքում այդքան էլ շուտ չի հայտնվել: Ես ժամանակ առ ժամանակ Դոնբաս եմ գնում մարդասիրական առաքելությամբ, եւ վերջին ուղեւորության ժամանակ ես ծանոթացա եւ աշխատում եմ Սիմոն Վարդանյան անունով մարդու հետ, որն այնտեղ զբաղվում է գերիների փոխանակմամբ: Այսպիսով՝ ես կամաց-կամաց մուտք եմ գործում հայկական համայնք»,- ասաց գրողը:

Անդրադառնալով Ռուսաստանի վրա կիրառվող ճնշումներին՝ Զախար Պրիլեպինն ասաց, որ դա սովորական երեւույթ է, եւ աշխարհում ժամանակ առ ժամանակ այն տեղի է ունենում. «Վերջին 9 ամիսների ընթացքում 6 անգամ Դոնբասում եմ եղել, իրավիճակը բավականին լավ գիտեմ: Մի բան կարող եմ ասել՝ նույնիսկ Ռուսաստանի մռայլ եւ դաժան մասնակցության դեպքում այս իրավիճակում Վլադիմիր Պուտինից ավելի խաղաղարար անձնավորություն չկա: Ռազմական գործողությունները ուկրաինական կողմն է նախաձեռնում»:

Նրա կանխատեսմամբ՝ եթե իրավիճակը կրկին սրվի, ապա Ուկրաինան այս անգամ կկորցնի Մարիուպոլ քաղաքը. «Կիեւի իշխանությունները պարադոքսալ իրավիճակում են գտնվում. Մի կողմից նրանք պետք է նվաճեն այդ տարածքները, մյուս կողմից հասկանում են, որ յուրաքանչյուր անգամ, երբ սկսում են կռվել, պարտվում են: Այդ պատճառով՝ ես կռահում եմ, որ Մոսկվան արգելում է կոնֆլիկտի յուրաքանչյուր սրացում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031