Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր 3.5 մլն եվրոյի վարկ՝ աղբահանության համար

Մայիս 19,2015 17:24

ՀՀ-ի եւ ՎԶԵԲ-ի միջեւ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրվել է Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագրի վարկային համաձայնագիրը:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ բացի 3.5 մլն եվրո վարկից, 3.5 մլն եվրո էլ դրամաշնորհի վերաբերյալ կա համաձայնագիր: Ծրագրի իրականացման համար կտրամադրվի 1.07 մլն-ի էլ տեխնիկական օժանդակություն, որը կուղղվի ծրագրի նախապատրաստման աշխատանքներին: Վարկով աղբահանություն է նախատեսվում իրականացնել Կոտայքի մարզի 7 քաղաքային համայնքներում եւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում, այդ համայնքները հիմնելու են ընկերություն, որը կստեղծի նոր աղբավայր եւ հնարավորություն կտա աղբահանության ժամանակակից համակարգ ստեղծել:

Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց՝ այդ ընկերությունը շահույթ հետապնդո՞ղ է լինելու, թե՞ ոչ: Եթե շահույթ է հետապնդելու, սկզբում վարկային գումարները փակելու համար կօգտագործվի, բայց դրանից հետո ինչպե՞ս են շահաբաժինները բաժանվելու: Մեծ ու փոքր համայնքներ կան, ինչպե՞ս են հավասար բաշխելու:

Ընկերությունը կհիմնադրվի այն ժամանակ, երբ կատարված կլինեն գնումները, աղբավայրը պատրաստ կլինի շահագործման: Ընկերությունը կհիմնադրեն 7 համայնքները Կոտայքից եւ Սեւանը: Չափաբաժինները պայմանավորված կլինեն վարկի նկատմամբ այն պատասխանատվությամբ, որ իրենք կստանձնեն: Դա կհաշվարկվի այն ծախսերով, որոնք այդ ընկերության մեջ կամրագրվեն:

Վաչե Տերտերյանն ասաց, որ սկզբում վարկը կմարի պետությունը, մինչեւ այդ ընկերությունը կձեւավորվի:

Թեւան Պողոսյանը նաեւ հետաքրքրվեց՝ այդ ընկերությունը լինելու է անկախ բիզնե՞ս: Փոխնախարարը պատասխանեց, որ անկախ կլինի ընկերությունը, որի հիմնադիրը կլինեն 8 քաղաքները: Այդ ընկերությունը գործելու է նույն օրենսդրական դաշտում, ինչ բոլոր մյուս ընկերությունները:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրեց՝ պարզ չի դառնում՝ վարկը ում ենք տալիս, ումից ենք հետ ստանում: Քաղաքային համայնքները, որի բյուջեի 75 տոկոսը հանրապետությունն է տալիս կենտրոնացված բյուջեից, չեն կարող վարկառու լինել:

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ վարկային համաձայնագրում փոփոխություն այդ առումով չեն կարող անել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031