Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան քննադատեց Ադրբեջանին

Մայիս 19,2015 17:20

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակում անցկացվեց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ տեսակոնֆերանս՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ:

Հանդիպումն անցնում էր անդամ երկրների մասնակցությամբ, այդ թվում նաև Ադրբեջանի: Նրանք հերթական հարթակն օգտագործելով` կրկին բարձրացրին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Մինչդեռ ԵՄ պաշտոնյան շտապեց թեման եզրափակել՝ հայտարարելով, որ հակամարտության կարգավորումն ունի մեկ ձևաչափ՝ Մինսկի խմբի ձևաչափը:

Քննարկման թեմաների շարքում՝ Մոլդովայի բանկային ճգնաժամ, Ղրիմ, բարձրացվեց նաև Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց և լրագրողների ազատազրկումների վերաբերյալ խնդիրը: Մասնավորապես հարց հնչեց, թե ինչպե՞ս է ԵՄ-ն վերաբերվում լրագրող Խադիջա Իսմայիլովայի՝ Ադրբեջանում ազատազրկմանը:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով դատապարտվեց կատարվածը ու շեշտադրվեց, որ մարդու իրավունքների և մամուլի ազատության պաշտպանության հարցը ԵՄ առաջնահերթություններից է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031