Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

75% անվճար եթերաժամը՝ ազդեցիկներին, 25%-ը՝ «մարգինալներին». Լեւոն Զուրաբյանի առաջարկը

Մայիս 19,2015 16:48

ԱԺ-ում քննարկվում է ՀՅԴ պատգամավորների եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Արծվիկ Մինասյանին հարցրել էր, թե հանրաքվեի դեպքում ինչպե՞ս պետք է «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցների համար հավասար պայմաններ ստեղծվեն. «Հանրային հեռուստատեսությամբ ինչպե՞ս պետք է անենք, որ լինեն հավասար պայմաններ: Օրինակ, Ընտրական օրենսգրքում այդ հարցը կարգավորվում է, բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ պետք է ստեղծել: Հանրաքվեի դեպքում թեկնածուները «այո»-ն եւ «ոչ»-ն են: Ինչպե՞ս պետք է ստեղծել հավասար պայմաններ»:

Իր ելույթում Լեւոն Զուրաբյանն առաջարկեց իր լուծումները. «Առաջարկում ենք, որ հանրաքվեի քարոզչության ժամանակաշրջանից առաջ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը Հ/Կ-ները, որոնք որոշել են մասնակցել հանրաքվեին, գրանցվեն որպես այո-ի կամ ոչ-ի կողմնակից՝ ԿԸՀ-ում: Դրանից հետո այո-ի եւ ոչ-ի կողմնակիցներին պետք է տրամադրվի հավասարաչափ ժամանակ հեռուստատեսությամբ կամ Հանրային ռադիոյով իրենց տեսակետը արտահայտելու համար»:

Լեւոն Զուրաբյանը կանխատեսում է, որ այդ դեպքում շատերը կուզենան անվճար եթերաժամից օգտվել եւ հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է ժամանակը բաշխեն այո-ի եւ ոչ-ի կողմնակիցների միջեւ: Ըստ Լեւոն Զուրաբյանի, ելույթ ունենալ կցանկանան ուժեր, որոնք մարգինալ են, անէական են գործընթացի համար, չեն կարող հավասար ոտք մեկնել հասարակության համար ազդեցիկ գործիչների հետ. «Դրա համար այո-ի եւ ոչ-ի դեպքում պետք է 75 տոկոսը ժամանակի տրամադրել այն խմբակցություններին, որոնք ներկայացված են խորհրդարանում: Մնացած 25 տոկոսը կարելի է բաժանել արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների միջեւ: Դրանով հարցը լուծված կլինի եւ հավասար հնարավորություն կապահովի բոլորի համար»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենց առաջարկներն ընդունելու դեպքում միայն կարող են հավատալ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքերին, որ պատրաստ են համագործակցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031