Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը մտահոգված է էլեկտրաէներգիայի թանկացմամբ

Մայիս 19,2015 16:13

«Ենթադրենք, հանձնաժողովն այսօրվանից գործում էր, այդ հանձնաժողովը բացի ելույթներից ուրիշ որևէ բան չէր կարող անել: Կարծում եմ, մյուս շաբաթվա մեջ, կպատասխանեն պատգամավորների հարցերին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն`անդրադառնալով պատգամավորների պահանջին՝ էլեկտրաէներգիայի սակագնի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցին:

Այս հարցում պոպուլիզմ պետք չէ`ասում է ԱԺ նախագահը`հավելելով, որ սակագնի թանկացումը բոլորի գրպանին է հարվածելու. «Ոչ միայն բնակչության գրպանին է խփելու, այլ մեծ կորուստներ կունենա նաև մեր տնտեսությունը»:

Կարո՞ղ են այս զարգացումները տանել նրան, որ ՀԷՑ-ը սնանկ ճանաչվի կամ վաճառվի`հետաքրքրվեց լրագրողներից մեկը: «Այն, ինչն այսօր հասարակությունը վերլուծում է, եթե դրա մեջ ճշմարտություն կա, եթե պարտքեր ունի, որևէ նոր գործարք հնարավոր չէ, որ որևէ մեկը ցանկանա անել: Իհարկե, վաճառքի համար, ՀԷՑ-ը հենց ինքը կարող է իրականացնի, եթե մարդ լինի, դա իրենց գործն է: Բայց միևնույն է, եթե վաճառվի էլ, խնդիրը չի լուծվի: Կարծում եմ՝ 17 դրամ թանկացումն իրատեսական թիվ չէ, եթե այդքան բարձրացում լինի, սպառումն ահավոր կքչանա, և նորից էֆեկտներ չեն լինի»,- ասաց ԱԺ նախագահը:

Այսինքն՝ ինքը դե՞մ է սակագնի թանկացմանը, հստակեցնող հարց ուղղեց լրագրողներից մեկը: Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ՀՀ-ում չկա մեկը, ով դեմ չլինի:

Նա բացատրեց նաեւ վերջին տարիներին սակագնի թանկացման սեփական բանաձեւը: Ըստ այդմ, յուրաքանչյուր ծառայություն, բիզնեսի նման, իր գինն ունի. «Ինչպես խանութից ապրանք եք առնում, դա էլ է ապրանք: Պիտի քննարկենք, բոլոր փաստերը համադրենք, և կարծում եմ, դրա հնարավորությունը մենք լիարժեք կունենանք»:

Ի վերջո, ասաց, որ իր համար ընդունելի է սակագնի այն չափի բարձրացումը, որն օբյեկտիվ վերլուծության արդյունքում կներկայացվի հանրությանը: Եթե մի փոքր էլ իջնի սակագինն, ավելի լավ կլինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031