Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթում կլինի առևտրի և ներդրումների բաժին

Մայիս 19,2015 16:03

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակում անցկացվեց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ տեսակոնֆերանս՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ: Նշենք, որ հանդիպումն անցկացվեց առանց ձայնագրության (off the record) ձևաչափով:  Քննարկմանն անդրադարձ կատարվեց գագաթաժողովի հիմնական նպատակներին: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով հայտարարվեց, որ Եվրահանձնաժողովն արդեն դիմել է մանդատ ստանալու համար Հայաստանի հարցով:

Դառնալով Ռիգայի գագաթնաժողովից սպասելիքներին՝ ԵՄ պաշտոնյան շեշտեց, որ Ռիգան ևս մեկ առիթ է վերահաստատելու գործընկերների հետ համագործակցության նպատակադրվածությունը: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրեց նաև անցկացրած «դժվար շրջան»-ի մասին ու նաև տեղեկացրեց, որ Ռիգայում որոշում կկայացվի Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրներին հատկացնել 3 միլիարդ եվրո, որոնց մեջ չի մտնում Հայաստանը:

Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ-ԵՄ նոր ստորագրվելիք փաստաթղթում ամրագրված լինեն նաև տնտեսական հարցեր, ԵՄ պաշտոնյան տեղեկացրեց, որ փաստաթղթում ամենայն հավանականությամբ կլինի առևտրի և ներդրումների բաժին, որը ըստ  էության կկարգավորի երկու կողմերի ներդրումները:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան ևս մեկ անգամ  հնչեցրեց բազմիցս հայտարարված այն դիրքորոշումը, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է լինեն այն տիրույթում, որ չհակասեն ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությանը, քանի որ Եվրամիությունը հարգում է Հայաստանի որոշումը անդամակցել այդ միությանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031