ՀՀ Մշակույթի նախարարությունը ներկայացնում է Վիգեն Չալդրանյանի ֆիլմը «Շարմ Հոլդինգ»-ի մասնակցությամբ
Կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանի մեկնաբանությամբ Ֆիլմը ներկայացնում է ոչ թե Կոմիտասի վարդապետին, այլ նրա Մեծ Լռությունը…
Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: Նա մտասևեռված է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը…
Կարդացեք նաև
Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են դեռևս 2014 թ. աշնանը և ավարտին կհասցվեն 2015 թ. ամռանը: Նկարահանումներն անցկացվում են Հայաստանում (Արզնի, Երևան) և արտերկրում (Ֆրանսիա, Չինաստան): Ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերին:
Ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան
Սցենարը՝ Վիգեն Չալդրանյան, Ռուբեն Հովսեփյանի մասնակցությամբ
Երաժշտությունը՝ Վաչե Շառաֆյանի