Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Առաջին. «Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ». The New York Times

Մայիս 19,2015 15:19

Հայկական եկեղեցուց Հայոց ցեղասպանության ժամանակ խլված տարածքների վերաբերյալ Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված հայցը առաջին իրավական քայլն է թուրքերի կողմից խլված հայերի սեփականությունը վերադարձնելու ուղղությամբ:

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times»-ին տված հարցազրույցում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նշել է, որ եթե Թուրքիայի իրավապահները մերժեն դատական հայցը, դա կխորացնի Թուրքիայի եւ 10 միլիոն անդամ ունեցող Հայկական սփյուռքի բաժանումը:

Ամերիկյան մի շարք նահանգների օրենսդիրները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սպիտակ տունը այդ քայլը դեռեւս չի կատարել, սակայն Արամ Առաջինը վստահ է, որ նախագահ Օբաման իր սրտում գիտի, որ դա ցեղասպանություն էր:

Արամ Առաջինը նշել է, որ նախքան Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց ներկայացնելը` խորհրդակցել է 30 իրավապաշտպանի հետ, այդ թվում՝ նաև Թուրքիայից: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու ուղղությամբ եկեղեցու ջանքերը կարեւոր են: 100 տարի անց նաեւ շատ կարեւոր է, որ մենք շեշտը դնենք նաեւ փոխհատուցման հարցի վրա: Սա առաջին քայլն է իրավական դաշտում»:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ դրան կհաջորդեն բոլոր մեր եկեղեցիները, վանքերն ու եկեղեցական կալվածքները վերադարձնելուն ուղղված պահանջները. «Այնուհետ կներկայացվի անհատների ունեցվածքը վերադարձնելու պահանջը: Մենք պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք»:

Արամ Առաջինը նաեւ հավելել է, որ ներումը լինում է, երբ կա մեղքի խոստովանություն եւ ապաշխարություն. «Հաշտեցումը մարդկային հավատքի եւ արժեքների մասն է կազմում, բայց, առաջին հերթին, Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031