Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Մեր պարտքն էր վերականգնել Դադիվանքը»

Մայիս 19,2015 14:56

Այսօր՝ մայիսի 19-ին, «Տեսակետ» ակումբում հյուրընկալվել էին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը եւ ճարտարապետ Սամվել Այվազյանը: Նրանք խոսեցին «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ» գրքաշարի նորատիպ 17-րդ հատորից, որ կրում է «Դադիվանքի վերականգնումը 1997-2011 թթ.» վերնագիրը: Սամվել Կարապետյանը նշեց, որ նման գիրք ունենալը լուսահոգի Արմեն Հախնազարյանի գաղափարն էր:

Սամվել Կարապետյանի խոսքով, երկու տասնյակից ավելի շինություններ կան Դադիվանքում, ընդ որում մեծ մասը պաշտամունքային է: Փորձել են համալիրը վերականգնել, բայց դեռ էլի անելիքներ կան: «Մեր սերունդն ազատագրեց Քարվաճառը, եւ մեր պարտքն էր վերականգնել Դադիվանքը ու ներկայացնել նոր սերունդներին»,-համոզված է Սամվել Կարապետյանը

Samvel KarapetyanՍամվել Այվազյանն էլ փաստեց, թե համալիրը ոչ բարվոք վիճակում է, նաեւ կարեւորեց Արմեն Հախնազարյանի կատարած աշխատանքը ֆինանսներ գտնելու ու վտանգված հուշարձանները վերականգնելու հարցում: Նա կարեւորեց գիտական վերականգնման սկզբունքը:

Խոսելով նոր եկեղեցիներ կառուցելու մասին, Այվազյանն ասաց, թե մարդկանց հավատքի տաճարներ էլ են պետք, բայց պետք է այնպես անել, որ եղածը պահպանեն, հետո նոր միայն դրա վրա ավելացնեն:

 Աննա ՍՈՒՐԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031