Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը ներդրեց ISO 27001:2013  միջազգային ստանդարտին համապատասխան համակարգ

Մայիս 19,2015 14:27

Յունիբանկը ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ: Գործընթացն իրականացվել է «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության աջակցությամբ, որը հանդիսանում է սերտիֆիկացման ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը: Միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգի ներդրումն ուղղված է տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության պահպանությանը, բանկի ծառայությունների որակի և անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Յունիբանկն իր գործունեության մեջ կիրառում է նորագույն սարքեր, տեխնոլոգիաներ և լավագույն ընկերությունների կողմից մշակված ծրագրային ապահովում: Դիագնոստիկ աուդիտի արդյունքները ցույց են տալիս, որ բանկում ներդրված համակարգը համապատասխանում է ISO 27001:2013  միջազգային ստանդարտների պահանջին:

«Մեր համագործակցությունը Յունիբանկի հետ այս գործընթացի շրջանակներում հիմնված է եղել բանկի աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի և հետևողական աշխատանքի սկզբունքների հիման վրա։ Շնորհիվ նման արդյունավետ աշխատանքի՝ մենք կարողացանք գործընթացի ավարտին դրական արդյունք ապահովել», – նշեց «ASB Management – Բյուրո Վերիտաս Armenia» ընկերության տարածքային զարգացման ղեկավար Ստեփան Բարաքիանը։

Տեղեկատվական անվտանգության ապահովումը բոլոր բիզնես գործընթացներում մշտապես եղել է Յունիբանկի ուշադրության կենտրոնում: Այս տարի նախատեսվում է նաև ձեռքբերել նոր սերվերային սենյակ, որը համապատասխանելու է անվտանգության և ապահովության ամենաբարձր TIER3 միջազգային ստանդարտին:

Հիշեցնենք, որ Յունիբանկը յուրաքանչյուր տարի անցնում է նաև  PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը: PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան:

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031