Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը շփման գծում լայնամասշտաբ մարտավարական զորավարժություններ է սկսել «Ադրբեջանի պետական սահմանը հատելու, հակառակորդի զորքերը, դիվերսիոն խմբերը զինաթափելու ուղղությամբ»։ Այս մասին, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրում է «Apa» գործակալությունը:
Զորավարժություններին մասնակցում են նաև օդուժն ու արագ արձագանքման ստորաբաժանումները։ Դրանց ընթացքում նախատեսվում է մարտական առաջադրանքների կատարում. ուղղաթիռից կառավարվող և չկառավարվող հրթիռների, զենիթահրթիռային համակարգերից պայմանական հակառակորդի օդային թիրախների խոցում և այլն:
Նշվում է, որ զորավարժությունները կշարունակվեն մինչեւ այս շաբաթվա վերջը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ