Լրահոս
Օրվա լրահոսը

Վերնիսաժի կրակոցների գործով՝ «մեղսագրվող արարքը կատարելու պահին գտնվե՞լ է աֆեկտի վիճակում, թե՞ ոչ»

Մայիս 19,2015 13:15

Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նախորդ դատական նիստին միջնորդել էր, որպեսզի Գոռ Առաքելյանին դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննություն նշանակեն: Ըստ նրա՝ Գոռ Առաքելյանին մեղսագրվող արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար խիստ էական էր այնպիսի հանգամանք, որի պարզաբանման ուղղությամբ, ըստ պաշտպանի, որեւէ գործնական քայլ չէր կատարվել, չնայած այդ մասին բարձրաձայնվել էր: Խոսքը, ըստ պաշտպանի, Գոռ Առաքելյանի հոգեբանական վիճակի մասին էր:

Ի դեպ, միջնորդությունը նախաքննության մարմնի կողմից նույնպես մերժվել էր եւ ըստ պաշտպանի՝ միջնորդությունը մերժելու որոշման մեջ նախաքննական մարմինը նշել էր այնպիսի պատճառաբանություն, որն, ըստ էության, նշանակություն էլ չունի հանցավոր արարք կատարելու պահին աֆեկտի վիճակում գտնվելու կամ չգտնվելու հարցի պարզաբանման համար: Քննիչը մերժել էր հետեւյալ ձեւակերպմամբ, ինչը այսօր, ի դեպ, կրկնեց նաեւ դատախազը, անհիմն համարելով պաշտպանի միջնորդությունը, մասնավորապես՝ փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն սույն գործով առկա չէ, քանի որ Առաքելյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չի գտնվել:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մտել է խորհրդակցական սենյակ: Պաշտպանի միջնորդել էր, որպեսզի փորձաքննության կատարումը իրականացվի «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն ՓԲ ընկերության փորձագետների միջոցով:

Երեմ Սարգսյանն այսօր հարց բարձրացրեց, թե ովքե՞ր են փորձագետները եւ պաշտպանության կողմը կարեւորել էր հետեւյալ հարցերը՝ արդյոք անցյալ տարվա մայիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ արարքը կատարելու պահին Գոռ Առաքելյանը գտնվել է այնպիսի հոգեկան վիճակում, որը կարող էր էապես ազդել նրա գիտակցության եւ հոգեկան գործունեության վրա, մեղսագրվող արարքը կատարելու պահին գտնվե՞լ է աֆեկտի վիճակում, թե՞ ոչ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031