Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը խախտե՞լ է Տիգրան Ուրիխանյանի հետ պայմանավորվածությունը (Տեսանյութ)

Մայիս 19,2015 13:06

«Իմ գործընկեր Վահան Բաբայանն, ինձ խորհուրդ տալուց առաջ, ճիշտ կլինի պարզաբանի, խմբակցության ներսում ձեռքբերված կամ թերի ձեռքբերված, միգուցէ ձեռք չբերված, սակայն պայմանավորվածությունների հարցը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ալյանս» կուսակցության նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ նախկին ԲՀԿ անդամ Տիգրան Ուրիխանյանին Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի կազմից հանելու մասին լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են»,- News.am-ին ասել է Վահան Բաբայանը:  Նաեւ նշել էր, թե Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում, բացի Տիգրան Ուրիխանյանից, ԲՀԿ-ից այլ պատգամավորներ եւս ներգրավված են. «Իսկ թե հունիսին, օգոստոսին կամ սեպտեմբերին Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին ԲՀԿ-ից ով պետք է մասնակցի, դա բացառապես որոշում է Գալուստ Սահակյանը, ուստի՝ տիկին Զոհրաբյանը չէր կարող որեւէ կերպ իրեն վերապահել Գալուստ Սահակյանի լիազորությունները»:

Aravot.am-ը Տիգրան Ուրիխանյանին խնդրեց բացատրել` ի վերջո ԲՀԿ-ն խորհրդարանական միջազգային պատվիրակությունների կազմից իրեն հեռացրե՞լ է, թե՞ ոչ: Ի դեպ, որքան տեղյակ ենք, նախնական պայմանավորվածություն է եղել, որ այսպես կոչված, ռուսական ուղղությունը ներառող խորհրդարանական պատվիրակությունների կազմում ԲՀԿ-ն շարունակելու է ներկայացնել Տիգրան Ուրիխանյանը:

«Ինչ վերաբերվում է միջազգային պատվիրակություններում աշխատանքին, ապա դա ինձ համար խիստ կոնկրետ երեւույթ է: ՀՀ-ի, երկրի, ժողովրդի ուղղակի շահը ներկայացնող մարդիկ միջազգային պատվիրակություններում պիտի կատարեն շատ ուղղակիորեն կատարվող աշխատանք, ոչ թե զբաղվեն շրջագայություններով եւ ընթրիքներին մասնակցելով, նույնիսկ ոգեւորված կենացներ արտասանելու պարագայում: Եթե որեւէ մեկը չի կիսում կարծիքս, որ դա շատ կոնկրետ հմտություններ, քաղաքական, դիվանագիտական եւ այլ գիտելիքներ ու կարողություններ պահանջող աշխատանք է, ապա կարող է իր եզրակացություններն ու համապատասխան գործողություններն իրականացնել ինձ հետ կապ չունեցող նկատառումներից ելնելով»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

ԲՀԿ-ում եղած պայմանավորվածությունների բացահայտումը` տեսանյութում

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031