Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» նոր փոխտնօրենի առաջին հարցը՝ «Պահեստում ի՞նչ կա-չկա»

Մայիս 19,2015 12:53

Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ Բաղրամյան 26-ում, նաիրիտցիները բողոքի ակցիա են անում: Նրանք վճռական են տրամադրված, չեն հավատում նախարարի այն խոստումներին, որ 1-2 ամսից կվճարեն աշխատավարձերի պարտքերը:

Aravot.am-ի այն դիտարկմանն ի պատասխան, թե էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը օրերս խոստացել է, որ նաիրիտցիների մեկ ամսվա աշխատավարձը առաջիկա ամսում կվճարեն, իսկ ամբողջ պարտքը՝ մինչեւ տարեվերջ, բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին. «Չենք հավատում, մեզ այլեւս ոչ մի խոստում պետք չի: Բազմաթիվ անգամ խոստացել են»:

nairit-3

Aravot.am-ի դիտարկմանը՝ Երվանդ Զախարյանը աուդիտի տվյալները ներկայացնելով ասել է, որ «Նաիրիտի» վերագործարկումը նպատակահարմար չէ, նաիրիտցիներից մեկն ասաց. «Մեզ չի հետաքրքրում Համաշխարհային բանկի կեղծ աուդիտը: Մեր գործարանի լավագույն մասնագետները՝ պրոֆեսոր մարդիկ, ուսումնասիրել են եւ պարզել, որ «Նաիրիտի» համար 40-50 մլն եվրոն բավական է, որ աշխատի»: Նաիրիտցիներն ասացին, որ ամսի 20-25-ը վարչապետ Հովիկ Աբրահամյանը իրենց հրավիրել է իր մոտ քննարկման եւ այդ քննարկումից հետո պարզ կլինի նաիրիտցիների հետագա քայլերը՝ կշարունակե՞ն նստացույցը, կդադարեցնե՞ն, թե՞ բողոքի այլ տարբերակ կընդունեն:

nairit-4


Նաիրիտցիները կասկած հայտնեցին նոր փոխտնօրենի նշանակման վերաբերյալ. «Ասում են՝ փոխտնօրենը ինչ եկել է, առաջին հարցը եղել է՝ պահեստներում ի՞նչ կա-չկա»: Բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են Բաղրամյան 26-ից իջնել Ազգային ժողովի շենքի մոտ, պահանջով՝ «Նաիրիտ» գործարանի հարցը բարձրացնել Ազգային ժողովում:

nairit-6 nairit-1 nairit-2

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031