Ռուսաստանը եւ Հայաստանը համատեղ մարդասիրական արձագանքման փրկարարական կենտրոն կբացեն: Այս մասին ռուսական «Ռիա» գործակալությանն են հաղորդել արտակարգ իրավիճակների նախարարության աղբյուրները: Ըստ նրա՝ կենտրոնի ստեղծման պայմանագիրը կստորագրվի Մոսկվայի բացված «Համալիր անվտանգություն-2015» միջազգային սրահի ժամանակ:
«Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջեւ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին պայմանագիր կստորագրվի: Կենտրոնը կտեղակայվի Հայաստանի Գետարգել յուղում: Այն թույլ կտա երկու երկրների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաեւ երրորդ երկրներում արտակարգ իրավիճակների ժամանակ արագ եւ արդյունավետ արձագանքել»,- մասնավորապես ասել է նա:
Նրա խոսքերով՝ կենտրոնում նաեւ կվերապատրաստվեն արտակարգ իրավիճակների ոլորտի մասնագետները:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ