Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեխաներին հիվանդանոց տեղափոխելուց հետո մանկապարտեզը փակվել է. «Ա1+»

Մայիս 19,2015 12:36

Երեկ հայտնի էր դարձել, որ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։

«Ուրբաթ առավոտյան նախավարժանքի ժամանակ երկվորյակ երեխաներ են վատ զգացել, փորացավ են ունեցել։ Մանկապարտեզից զանգահարել են ծնողներին և տեղեկացրել այդ մասին։ Նրանք եկել ու երեխաներին տարել են հիվանդանոց։ Համապատասխան բուժում ստանալուց հետո փոքրիկներին տարել են տուն»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։ Նրա խոսքով՝ ծնողները նշել են, թե դա իրենց մեղավորությունն է, քանի որ երեխաներին մեկ օր առաջ ճանապարհից գնված չլվացված ելակ են տվել՝ ուտելու։

4 երեխա էլ երեկ է վատ զգացել։ Նրանց ևս հիվանդանոց են տարել, բայց այս պահին փոքրիկները ստացիոնար բուժում չեն ստանում, այլ ծնողները պարբերաբար տանում են բժշկի մոտ։

Ինչպես վստահեցրեց պարոն Խլղաթյանը, այժմ երեխաների վիճակը լավ է։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031