«ՉԻ»-ն երեկ զրուցեց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ։ Նրա խոսքերով, «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն, «Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»։ Այնինչ, Տավուշի եւ Լոռու մարզի գյուղերում ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդն այո չի ասել: Բացի այդ, հանրաքվեների արդյունքներն ամփոփվում են առանձին-առանձին ամեն համայնքի համար։ Այսինքն՝ յուրաքանչյուր համայնքում անցկացված հանրաքվեն առանձին հանրաքվե էր, հետեւաբար՝ չի կարելի այդ տվյալները գումարել եւ միասնական արդյունք ներկայացնել:
– Պարոն Աբրահամյան, ինքներդ ինչպե՞ս կգնահատեք տեղական այդ հանրաքվեների արդյունքները։
– Ինչպես գիտեք, երեք մարզերի 22 բնակավայրերի մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ մերժել է համայնքների միավորման վերաբերյալ կառավարության ծրագիրը։ Սա շատ լավ գիտակցված քվեարկություն էր, եւ ցույց է տալիս, որ ժողովուրդը հասկանում է՝ այս միավորումը չի բերելու լավ հետեւանքների։ Հայ Ազգային Կոնգրեսը եւս այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարավ. ՀԱԿ-ը հայտարարություն է արել, ՀԱԿ վարչության անդամները եղել են համայնքներում, հանդիպել բնակչության հետ, ԱԺ-ում ՀԱԿ պատգամավորները մի քանի անգամ բարձրացրել են հարցը, մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում հանդես եկել հարցազրույցներով, իսկ ընտրությունների օրը հանձնաժողովի մեր անդամները պինդ կանգնել են տեղամասերում։ Մենք համարում ենք, որ այս հարցում բնակչության ու Կոնգրեսի տեսակետները լիովին համընկնում են։
– Այսինքն՝ ձեզ համար սպասելի էին այս արդյունքները:
Կարդացեք նաև
– Այո, մեզ համար սպասելի էին, որովհետեւ գնացել ենք տեղերում, քարոզչական աշխատանքներ իրականացրել, խոսել մարդկանց հետ ու տեսել, որ մեր եւ իրենց տեսակետների մեջ գրեթե չկան տարբերություններ։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում