Բուն տեղական հանրաքվեի արդյունքներին առնչվող հարցերից բացի, տակավին օրակարգում են մնում բուն փորձնական ծրագրին վերաբերող հարցերը: Իսկ ի՞նչ է լինելու խոշորացումից հետո:
Հարկավ, տրամաբանական եւ հասկանալի է կառավարության հիմնական մոտեցումը՝ հատկապես փոքր գյուղերի հետ կապված: Ցավոք, իրականությունն այնպիսին է, որ կառավարման ու տեղական ինքնակառավարման, այսինքն՝ վարչական տեսանկյունից ավելի ձեռնտու է մի շարք փոքր գյուղեր միավորել մեկ բնակավայրի շուրջ եւ որոշակի միջոցներ ու ռեսուրսներ խնայել՝ դրանք ուղղելով նույն փոքր գյուղերի այլ խնդիրների լուծմանը:
Բայց, մյուս կողմից, կարող է հարց ծագել, թե ի՞նչ է արվելու, որ նույն այդ միավորված փոքր գյուղերը ոչ թե գնալով մարեն ու ընդհանրապես դադարեն բնակավայր լինելուց, այլ պահպանվեն, ավելին՝ դուրս գան ժողովրդագրական, տնտեսական ու սոցիալական առումներով ստեղծված այն կացությունից, որի մեջ են այժմ:
Դրան շաղկապված մյուս հիմնական հարցն այն է, թե կհաջողվի՞ արդյոք պահպանել զարգացման ծրագրերի համամասնությունը: Այսինքն՝ հետագայում եթե նշված համայնքները «խոշորացվեն», առկա միջոցները, ծախսերը, արդյոք չե՞ն կենտրոնացվի խոշոր համայնքում, ի վնաս «ծայրամասային» բնակավայրերի: Պարզ ասած, Հաղարծնի կամ Աթանի բնակիչը պետք է պարզ ու կոնկրետ իմանա՝ ինքն անձնապես ի՞նչ է շահելու կամ որեւէ բան շահելո՞ւ է այդ խոշորացումից:
Կարդացեք նաև
Եթե կոնկրետ օրինակները դիտարկենք, ապա Դիլիջանի շուրջ խոշորացվելու դեպքում կարելի է լավատեսական ակնկալիքներ ունենալ: Համենայն դեպս, Միջազգային բիզնես դպրոցի, այլ խոշոր ծրագրերի մեջ ներգրավված Դիլիջանի հնարավոր զարգացման պարագայում կշահեն նաեւ շրջակա, այսինքն՝ «խոշորացված» գյուղերը: Սյունիքի մարզում էլ, Տաթեւի հետ կապված զբոսաշրջային ծրագրերի համատեքստում՝ կարող են նաեւ շրջակա բնակավայրերը օգտվել:
Իսկ, օրինակ, ի՞նչ բնական հետաքրքրություններ կարող են Թումանյան համայնքի շուրջ խոշորացած գյուղերի բնակիչներին պահել կենտրոնի շրջանակի մեջ:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում