Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀԷՑ-ը պատկաներ ոչ ռուսական որեւէ ընկերության՝ քաղաքական դաշտի արձագանքն անհամեմատ ավելի բուռն կլիներ. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 19,2015 12:17

Բանն այն է, որ այս ամենի հետեւում կանգնած է ռուսաստանյան  խոշորագույն ընկերություններից   մեկը (շատ էլ սխալված չենք լինի, եթե ավելի պարզ ասենք՝ Ռուսաստանը): Հասկանալի է, չէ՞, որ եթե ՀԷՑ-ը պատկաներ ոչ թե ռուսական, այլ, ասենք, ֆրանսիական, արաբական կամ հնդկական որեւէ ընկերության՝ Հայաստանի քաղաքական դաշտի արձագանքն անհամեմատ ավելի բուռն կլիներ, խորհրդարանական մեծամասնությունն էլ իրեն չխոսկան հարսի պես չէր պահի։

Պարզ ասած՝ խնդիրն այն է, որ էլեկտրաէներգիայի կտրուկ թանկացումը շատ մեծ սպառնալիք է Հայաստանի համար, բայց քանի որ այդ սպառնալիքը գալիս է մեր ռազմավարական դաշնակցից՝ իշխանությունները գերադասում են ծպտուն չհանել։ Որեւէ տարօրինակ բան չե՞ք նկատում այստեղ։

Տեսեք՝ Ռուսաստանը մեծ քանակությամբ հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին, ընդ որում՝ ի սկզբանե հայտնի է, որ Ադրբեջանն այդ զենքն օգտագործելու է մեր դեմ, եւ Սերժ Սարգսյանը, պատկերացրեք, իր մեջ համարձակության է գտնում եւ հրապարակավ դժգոհում է դրանից։ Հարց է ծագում՝ բա էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում ինչո՞ւ ձայն չի հանում։ Ի՞նչն է պատճառը, որ մի դեպքում «դուխը հերիքում է», մյուս դեպքում չի հերիքում։

Պատճառը, կարծում ենք, այն է, որ Ռուսաստանի՝ Ադրբեջանին ժամանակակից զենք վաճառելու գործից Սերժ Սարգսյանը «քյար չունի», իսկ ՀԷՑ-ի «անարդյունավետ կառավարումից» լավ էլ «քյար ունի» եւ տարիներ շարունակ օգտվել է դրա բարիքներից։ Ու դա է պատճառը, որ իշխանություններն այսօր .իրենց այսքան համեստ են պահում։ Եթե աղմկեն՝ «տակից» ինչեր ասես կարող են բացահայտվել։ Օրինակ՝ թե ինչպես է գոյացել այդ 250-300 միլիոն դոլարի «պարտքը», դրա որ մասը որ պաշտոնյայի գրպանն է մտել, ինչ ստվերային պայմանավորվածություններ են եղել եւ այլն։ Ու հենց այս հարցերն է, որ կարող է բացահայտել խորհրդարանական հանձնաժողովը։ Իսկ ահա «լսումները» չեն կարող բացահայտել։ Հեչ որ չլինի՝ Գալուստ Գրիգորիչը կանջատի անցանկալի խոսափողները, եւ վերջ։

Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031