Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրենքի գերակայությունը տեղը պետք է զիջի իրավունքի գերակայությանը

Մայիս 19,2015 11:45

«Շատ երկար ժամանակ է պահանջվելու, որպեսզի իրավունքի գերակայությունն առաջնային դառնա: Բայց, եթե իսկապես ունենք համակարգը զարգացնելու ցանկություն, պետք է սկսել հենց իրավունքի գերակայությունից»,- այսօր խորհրդարանում ընթացող ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն` ընդգծելով, որ վաղուց ժամանակն է օրենքի գերակայությունից իրավունքի գերակայության անցնելը:

Նաեւ այս իմաստով է Գեւորգ Դանիելյանը կարեւորում սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Նա ասաց նաեւ, որ բարեփոխումների փուլում փորձելու են նաեւ արմատական բարեփոխումներ անել, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան իրավական ոլորտի վրա ազդեցություն ունենալ:

«Փոփոխություններով փոքրաթիվ քաղաքական ուժերը ևս կարող են իրենց նախագծերը ներկայացնել, որոնք կընդունվեն ընդհանուր թվի 3/5-րդով և սա նշանակում է, որ փոքրաթիվ ուժերի հետ պետք է հաշվի նստեն արդեն մեծաթիվ ուժերը: Դա վերաբերելու է նաև հանրաքվեին: Մինչ այժմ հանրաքվե հրավիրելու իրավունք ունի ԱԺ-ն, ՀՀ նախագահը և մասամբ կառավարությունը: Նոր հայեցակարգով այսպիսի նախաձեռնություն կտրվի նաև քաղաքացիական և փոքրաթիվ քաղաքական ուժերին»,- մասնավորեցրեց նա:

Անդրադառնալով օրենսդրական ակտեր մշակելու հարցին, նա նշեց, թե դրա համար միշտ էլ մասնագիտական ունակություններ են անհրաժեշտ: Նրա խոսքով, միշտ էլ գերատեսչական շահն ունենում է ողջամիտ ակնկալիքներ եւ կոչ ուղղեց խորհրդարանին. «Խորհրդարանին կոչ կանեի քննարկելու մի տարբերակ, որ իրավական ակտերի մշակմամբ զբաղվեին մասնագիտական կենտրոնում, և այստեղ գերատեսչական շահերի չափը կմեղմվեին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան /իրավաբան/ says:

    Հարգելի լրագրող Գ. Դանիելյանը գլխավոր դատախազ չի եղել, ոչ էլ ՍԴ անդամ է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031