Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլահայ Գրիգոր Սեւագ Մխիթարյանը բարելավում է դիրքերը Ամերիկա մայրցամաքի առաջնությունում

Մայիս 19,2015 11:53

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում շարունակվում է դասական շախմատի Ամերիկա մայրցամաքի 10-րդ առաջնությունը:

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանը (նկարում) հինգերորդ տուրում սպիտակներով պարտության մատնելով կոլումբիացի Քրիստիան Հերնանդեսին՝ 3,5  միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ 30-րդ հորիզոնական:

Ուրուգվայը ներկայացնող 20-ամյա հայ շախմատիստ Արամ Չամլյանը երկու անընդմեջ հաղթանակից հետո անհաջողության մատնվեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՛ en.chessbase.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031