Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանը՝ «մարտի 1»-ի գործերի մասին. «Ժողովուրդ»

Մայիս 19,2015 11:35

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի միջեւ օրեցօր սրվող միջգերատեսչական հակամարտությանը, ասաց, որ հակամարտության մասին խոսք լինել չի կարող, իսկ տարաձայնություններ կան ու կլինեն:

– 2014թ Դուք հայտարարեցիք, որ Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են, եւ դրանից անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրահանգեց Մարտի 1-ի տասը սպանությունների գործերն անջատել եւ առանձին քննել՝ այդպիսով փաստացի հերքելով Ձեր՝ վերը բերված հայտարարությունը։ Ինչո՞ւ Գեւորգ Կոստանյանը հերքեց Ձեր հայտարարությունը։

– Ո՛չ, դա ներանձնական որեւէ անբարյացակամ վերաբերմունքի արտացոլում չէ։ ՀՀ գլխավոր դատախազությունը իրականացնում է իր գործառույթները, իսկ դատախազության հիմնական գործառույթներից մեկը դա նախաքննության, մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնելն է, բնականաբար, այդ հսկողությունն իրականացվում է օրենքով նախատեսված միջոցներով եւ սկզբունքներով։ Եթե հսկող դատախազը համաձայն չէ նախաքննության մարմնի այս կամ այն որոշման հետ, ապա նա դրանից բխող լիազորություններ ունի եւ օգտվելով դրանից՝ կարող է վերացնել, փոփոխել քննիչի որոշումները։

Ի վերջո, համաձայն Սահմանադրության՝ դատախազության բացարձակ իրավունքն է դատարանում պաշտպանել մեղադրանքը։ Մեր երկրում դատարանում մեղադրող կողմը դատախազությունն է, եւ, բնականաբար, դատախազությունը հետեւում է, որպեսզի օրենքով սահմանված ընթացակարգերով բոլոր ապացույցները ձեռք բերվեն։ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները, աշխատակիցները կոչված են կատարելու իրենց լիազորությունները միջդատական վարույթի ընթացքում, նորից եմ կրկնում՝ օրենքի տարաբովանդակ, տարաբնույթ մեկնաբանությունները կարող են քննարկումների առիթ հանդիսանալ։

Իսկ ինչ վերաբերում են Մարտի 1-ի գործերին, ապա իմ հայտարարությունը վերաբերում էր դատարան ուղարկված գործերին։ Բնականաբար այնտեղ սպանությունների գործերով կա քննության եւ օպերատիվ որոնողական աշխատանքների ծավալ, որը կատարվել եւ, կարծում եմ, նաեւ կատարվում է, որպեսզի բացահայտվեն, պարզվեն չբացահայտված դրվագները։ Նախկինում ինքս ե՛ւ ոստիկանության, ե՛ւ ԱԱԾ-ին օպերատիվ որոնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ եմ ուղարկել կոնկրետ մահվան դրվագները բացահայտելու համար։ Բայց, բնականաբար, կան գործեր, որոնք հեշտությամբ են բացահայտվում, կան նաեւ գործեր, որոնց բացահայտման համար զգալի բարդություններ են առաջանում։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031