Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոշորացումը, ամենաբարձր հավանականությամբ, արվելու է. «Հայկական ժամանակ»

Մայիս 19,2015 11:04

Հանրաքվեների արդյունքները խիստ վշտացրել են իշխանություններին։ Վերջինս ընկել է իր իսկ լարած թակարդը։ Յուրաքանչյուր համապետական ընտրություններից առաջ եւ հետո ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը խոսում են ցուցակների ուռճացվածության մասին։ Հանրաքվեները ցույց տվեցին, թե ինչպիսի մասնակցություն ու արդյունքներ կարող են լինել, եթե գյուղապետերը չմիջամտեն ընտրություններին, հանրապետականները լծակներ չկիրառեն, ընտրակաշառք չբաժանեն, չկեղծեն, չվախեցնեն, չսպառնան, կուտակումներ ու կարուսելներ չկազմակերպեն, մարդկանց մեքենաներով չտանեն-բերեն։

Հիմա շատերին է հետաքրքրում. ի՞նչ է լինելու հետո։ Իշխանությունները արդեն հայտարարել են, որ այս հանրաքվեները խորհրդատվական նշանակություն ունեն Եվ դրանք պարզապես բնակչության կարծիքն իմանալու համար են։ Խոշորացումը, ամենաբարձր հավանականությամբ, արվելու է։ Խոշորացումն ու հանրաքվեներն իրականացվում են միջազգային դոնոր-կազմակերպությունների փողերով, եւ իշխանությունները ցանկանում էին նրանց ցույց տալ, որ ամեն ինչ արվում է ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ։ Պլանը տապալվեց։

Մեծամասնության «Այո»-ն ստացան, բայց այդ թիվը բավարար չեղավ նախագիծն ընդունված համարելու համար։

Իշխանություններն իրենց լարած ծուղակի մեջ ընկան։ Ուռճացված ընտրացուցակներն իրենց դերը խաղացին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031