«Կարևոր եմ համարում անդրադառնալ Եվրոպական խորհրդի առաջ ծառացած այնպիսի խնդրի, որն է անհանդուրժողականությունը: Այն ծնում է ռասիզմ, բռնություն, որը ի վերջո վեր են ածվում հակամարտությունների: Հայ ժողովուրդը իր վրա է զգացել, թե ինչ կարող է բերել այլատյացությունը, հենց դրա հետևանքով հայ ժողովուրդը իր վրա զգաց քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը»,- խորհրդարանում ընթացող ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ, իր ողջույնի խոսքում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ԵՄ-ի և Հայաստանի ընդհանուր նպատակը, ՀՀ խորհրդարանի խոսնակի կարծիքով, պետք է լինի տարբեր ժողովուրդների մեջ միասնականություն հաստատելը:
ԱԺ նախագան իր ելույթում նաև անդրադարձավ հարևան Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը և նկատեց, որ այն լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ այդ քաղաքականությունը սերմանում է բացասական վերաբերմունք Հայաստանի հանդեպ: Ըստ նրա, աշխարհը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի անհանդուրժողականությանը մթնոլորտը վերացնելու համար
Մինչ այդ, Գալուստ Սահակյանը նկատել էր, որ Հայաստանը Եվրոպական միության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ ներկայով: «Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են և զգալի առաջընթաց են արձանագրվել Հայաստանի սոցիալական զարգացման, պետական կառույցների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարելավվման ոլորտում: Հայաստանը ազատ խոսքի և ազատ մամուլի երկիր է, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել»,- ասաց Գալուստ Սահակյանը և նկատեց, որ Հայաստանն ունի կայացած քաղաքացիական հասարակություն, որը կարող է բարձրացնել իր ձայնը ցանկացած հարցի շուրջ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ