Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանութեան վստահութեան անգնահատելի ուժը. «Ասպարեզ»

Մայիս 19,2015 10:34

Արցախում ատելութիւնը, քաղաքական հակակրանքն ու առեւտուրը տեղ չունեն: Այս մասին նոյնիսկ բարձրաձայն մտածում չկայ, ոչ էլ այսպէս մտածելու իրաւունք կայ. ընտրական բազմաթիւ տեղամասեր հակառակորդի դիպուկահարից մի քանի հարիւր մետր են հեռու: Բայց սա էլ այնքան կարեւոր չէ՝ արցախցին ապագայի պատասխանատուութիւն ունի: Ոչ էլ ուժերի յարաբերակցութիւնն է այնքան կարեւոր: Արցախում հաւատում են իրենց կամքին, գնահատում ու արժեւորում են իրենց ձայնը, այստեղ հող ու ձայն չի վաճառւում:

Արցախցին իր ապագան է ճշդել, ու այդ ճանապարհին ընտրակաշառքը տեղ չունի, անթաքոյց ու բարի նախանձով արձանագրում եմ ես ու զուգահեռաբար մտածում, որ Հայաստանում որեւէ համապետական ընտրութիւն չի անցել առանց նախընտրական կաշառքների, ձայների վաճառքի, յետընտրական քաշքշուկի, անհամութեան, ինքնաոչնչացնող ատելութեան ու ընտրութիւնների լեգիտիմութիւնը (օրինականութիւնը-Խմբ.) կասկածի տակ դնող, սահմանադրական դատարանին ուղղուած հոգեմաշ ու անպտուղ բողոքների:

Այսպէս աւելի քան քսան տարի:

«Միջազգային կառոյցները չեն ընդունում Ղարաբաղի ընտրութիւնները» հարցով լրագրողը դիմում է Արցախի նախագահին: Կայացած պետութեան ղեկավարի արժանապատիւ հանդարտութեամբ Բակօ Սահակեանը պատասխանում է. «Այս ընտրութիւններից առաջին հերթին շահելու են երկիրն ու մեր քաղաքացիները»: Նրա խօսքը յիշեցնում է 1961ին երդմնակալութեան ժամանակ Էդվարդ Քենեդու քրիստոմատեական խօսքը. «Սա ոչ թէ որեւէ կուսակցութեան, այլ ժողովրդի յաղթանակն է»:

Արցախում իշխանութիւն են ընտրել, որին հաւատում են, որին վստահում են, որի կողքին կանգնում են, նրա հետ կապում ու ճշդում են իրենց ապագան: Արցախում յաղթել է ժողովուրդը:

Իսկ քաղաքական բառապաշարով այս ամէնը կոչւում է ժողովրդավարութիւն, բարոյական ու սոցիալական լեգիտիմութիւն:

Արցախի ընտրողներից շատ-շատերը հաւանաբար լեգիտիմութիւն բառն էլ չեն լսել, բայց հաստատ ներքին իմաստնութեամբ ու համոզումով գիտեն, որ իշխանութիւնը սոսկ ընտրաթերթիկներով իշխանութեան իրաւաբանական ամրագրումը չէ, կայ իշխանութեան հասարակական ճանաչման, վստահութեան եւ զօրակցութեան անգնահատելի ուժը:

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031