Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատ դեմ քվեարկած համայնքը Թեղուտին մոտ Հաղարծին գյուղն է, երկրորդ տեղում Թեղուտն է. «Հրապարակ»

Մայիս 19,2015 10:26

Քվեարկությանը շտապող մարդկանց հետ զրուցեցինք, դիլիջանցիները բացասական որեւէ բան չեն տեսնում համայնքների խոշորացման ծրագրի մեջ։ Այլ պատկեր էր Տավուշի մարզի Թեղուտ գյուղում։ Գյուղացիներից մեկը նույնիսկ տեղեկացրեց, որ եթե ծրագիրն անցնի, բողոքելու են. «էդ որ ասում են՝ ուզում են, դա միայն ղեկավարությունը գյուղապետերին զաստավիտ է անում, որ «այո» կբերեք, եթե չէ՝ ձեզ կազատենք աշխատանքից։ Սրանք էլ, իրենց բարեկամներին համոզելով, խաբելով… Ես «ոչ» եմ գրելու։ Ու մենակ ես չեմ, այստեղ բոլորը։ Մի հատ մարդ չկա, որ «այո» ասի, ու գյուղում էլ չկա»։

Այս ծրագրի ամենաբացասական կողմը ո՞րն է՝ ձեր կարծիքով։ «Մեր ջուրը… նախկին դիրեկտորը՝ սովխոզի, երկար տարիներ է արդեն՝ մահացած է, եթե այս ջուրը սարից բերել է, ինքնահոս ջուր է, հիմա Դիլիջանը կգա սչոտչիկը կդնի վրան։ Ջուրը տրաքել է, ո՞վ պետք է շինի, ոչ մեկը։ Ոչ մի անգամ չեն գա հասնի, որ սարքեն։ Սկի մեր գյուղապետը չի կարողանում անի, Դիլիջանի քաղաքապե՞տը պետք է անի։ Գյուղապետերն էլ են դեմ, պրոստը զաստավիտ են արել, վախենում են»։

Գյուղամիջում հավաքված տղամարդիկ ավելի ուժեղ քննադատության ենթարկեցին ծրագիրը։ Նրանք կարծում են, որ եթե գյուղը 25 տարի մեռած էր, հիմա էլ ավելի կմեռնի։ «Սկի Դիլիջանի քաղաքապետն իրանց քաղաքը չի պահում, էլ գյուղն ինչի՞ պետք է պահի։ Ոչ ջուր կունենանք, ոչ զիբիլը կտանեն, ոչ մի գործ չեն անի։ Ոնց որ Դիլիջանի կենտրոնը զիբիլ է, ի՞նչ ասեմ։ Դե որ այդպես է, Ռուսաստանին միանանք, էլի, ինչո՞ւ ենք Դիլիջանին միանում։ Հենա վերեւը սովորել են, իրենք ուտում են, մեզ էլ մի բան չեն տալիս։ Մենք խորթ զավակ ենք աշխարհի, մեզ փայ չկա»:

…Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ 16 համայնք կողմ է արտահայտվել խոշորացմանը, 6-ը՝ դեմ։ Ամենաշատ դեմ քվեարկած համայնքը Թեղուտին մոտ Հաղարծին գյուղն է, երկրորդ տեղում Թեղուտն է։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031