Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալ պատգամավոր Հայկ Գրիգորյանը, ով Խաչատրյանի մեծագույն ջանքերով Գորիսից ընտրվեց պատգամավոր, այսօր իր վարքագծով զարմացրեց պատգամավորներին: Նա, որ երբեք Աժ ամբիոնը չի օգտագործել իր ընտրողների շահերը պաշտպանելու և իր բուն առաքելության համար, պատեհ առիթից օգտվելով՝ փորձեց իր պաշտպանությամբ վարձահատույց լինել հովանավորին: Երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հերթական քառօրյայի օրակարգը հաստատելու ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչու օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ չի դնում իր հայտարարության նախագիծը, մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող և դատապարտված Խաչատրյանի պաշտոնավարման, ինչպես նաև երկրում ստեղծված անպատժելիության մթնոլորտի հարցը, պաշտպանյալ Հայկ Գրիգորյանը նետվեց.
«Պարո՛ն Սահակյան, իմ գործընկերն իրեն դրել է ամենայն հայոց դատավորի տեղը և անվայել արտահայտություններ է անում մարզպետի հասցեին։ Ես Ձեզ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս Ձեր մտքի վառ արդյունքներն այստեղ չհնչեցնել, և ընդհանրապես…»: Գալուստ Սահակյանը կարգադրեց անջատել խոսափողը։ Իսկ երբ Գրիգորյանը լքեց դահլիճը, «Առաջին լրատվական»-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչի՞ց դրդված հանձն առավ մի մարդու պաշտպանություն, ում որդին անցնում է կոնկրետ քրեական գործով: Ի՞նչ կաներ նույն Հայկ Գրիգորյանը, եթե իր որդու աչքը մեկը վնասեր և անպատիժ մնար:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Առաջին լրատվական»-ի կայքում
Պարզ է ոհմակի մշակած սցենարը, բայց պրիմիտիվ։
Մենք ենք, մեր մեղքերը, մեր անիմաստ պատգամավորները:
Ես համարում եմ միայն մեղավոր այն տականքին ով հարվածել է այդ երիտասարդի աջքին։
Նման ձևակերպում անողի համար նշենք, որ Հիտլերն էլ իր կաբինետում մարդու չէր հարվածում կամ սպանում, ստացվում է անմեղ է՞ր…
երկիրը սարքել են լիսկաների երկիր և դեռ բարբաջում են…ավերակների վրա եք արդեն թագավորում…