Դիլիջանի պետական քոլեջում կատարված իրավախախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային բաժին: Իրավախախտումները բացահայտելուն աջակցել է ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը:
Ըստ իրավապահներից ստացված նախնական տեղեկությունների պետական քոլեջի դասատուներից ոմանք պլաստիկ քարտերով ստացել են ուսանողների 4500 դրամ կազմող կրթաթոշակները եւ յուրացրել:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ քոլեջում ֆինանսական խախտումներին կարող է մասնակից լինել նաեւ քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ