«Չի՛ կարելի Հայաստանի ներկա ռեժիմի ներկայացուցիչներին անվանել ստալինյան ռեժիմի ներկայացուցիչներ»,- մայիսի 18-ին Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած կլոր սեղան քննարկման ընթացքում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Կլոր սեղան քննարկման գլխավոր թեման էր «Քաղաքական հետապնդումները եւ ստալինիզմի ուրվականը Հայաստանում»:
Նա համարում է, որ նման երկիրը պետք է բացարձակապես մեկուսացված լինի, ինչպես օրինակ՝ Հյուսիսային Կորեան, իսկ Հայաստանը այդ հնարավորությունը չունի:
Անդրադառնալով քաղբանտարկյալների հարցին՝ իրավապաշտպանն ասաց. «Իմ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանյան իշխանությունները քաղբանտարկյալների հարցով հաշվի են նստում միայն լուրջ ճնշման դեպքում: Եթե ներսից եւ դրսից միաժամանակ իրական ճնշում չկա, ապա նրանք քաղբանտարկյալներին կարող են բանտերում պահել այնքան, ինչքան կարող են: Իրական ճնշման դեպքում նրանք սկսում են ընկրկել, ճանապարհներ փնտրել, համաներումներ մտածել»:
Կարդացեք նաև
Վարդան Հարությունյանը նշեց, որ համաներման հարցը փակված համարել չի կարելի. «Ես համարում եմ, որ 2008 թվականի գործերը փակված չեն, գոնե ինձ համար: Կամ ձեր դեպքը՝ ի՞նչ է նշանակում՝ մարդուն ձերբակալել կոնկրետ օրվա հետ կապված: Եթե ձեր նման մոտեցում լինի, կոմունիստներին եկե՛ք ձերբակալենք մայիսի 1-ի կապակցությամբ, անկախականներին՝ մայիսի 28-ի կապակցությամբ եւ այսպես շարունակ: Վերցնում ես մարդուն առանց որեւէ մեղքի, մեկ-երկու ամիս փակում ես բանտում, սպասում ես, որ նրա նվիրված օրն անցնի, որ ազատ արձակես: Դա ծիծաղելի է, սա խոսում է մեր իշխանությունների իշխանության եւ պետության մասին բարցարձակապես չունեցած պատկերացումների մասին. Պետությանը վերաբերում են որպես կալվածքի, իրենք էլ կալվածատերերն են»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Շնորհակալ եմ «Առավոտ» թերթին , որ հնարավորություն է տալիս Վարդան Հարությունյանի խոսքը հասցնել ընթերցողներին, ժողովրդին: Համոզված եմ որ նրա եվ հիմնադիր խորհրդարանի երիտասարդների նման անշահախնդիր անհատները, այլ ոչ թե «ընդդիմադիր» կուսակցությունները, կոգնեն ժողովրդին ոտքի ելնելու իրենց իրավունքները պաշտպանելու եվ երկրում մարդկային իրավահավասար պայմաններ ստեղծելու համար:
Առաջնորդիր և հրամայիր Ժիրայր,մենք պատրաստ ենք պայքարելու:
Գնում ենք Ազատության հրապարկ, որովհետեւ մեր իշխանությունների վարած քաղաքական կուրսը սխալ է, որի արդյունքում դժգոհությունը նրանցից շատ մեծ է: Մի քանի հոգի լավ են ապրում, իսկ մնացածներին անտեսում են: Ես գնում եմ այնտեղ, որովհետեւ հայ ժողովուրդը չի ցանկանում, որ այս իշխանությունները շարունակեին աշխատել, բայց նրանք կեղծեցին ընտրությունները ու փորձում են շարունակել: Գնում ենք Ազատության հրապարկ, որովհետեւ ամաչում եմ, որ զոհված զինվորի մայրերը ու հայ կանայք են պայքարում, որ մեր կանայք են այնտեղ, գնում եմ, որ նրանք միայնակ չլինեն,որովհետեվ ես տղամարդ եմ ինչպես մեր ազտամարտիկները ազատգրեցին Արցախը:Սրանք իրենց շատ վատ պահեցին եւ պետք է ազգովի պայքարենք սրանց դեմ: Հիմա նաեւ հայ տղամարդիկ պետք է ոտքի կանգնեն, գնում էնք ուղտի ու այն սկսվում է Ազատության հրապարկից, Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդությամբ: