Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանն առաջարկում է ստրասբուրգյան խումբ ստեղծել (Տեսանյութ)

Մայիս 18,2015 21:35

Հիմնադիր խորհրդարանը մայիսի 18-ին կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում: Քննարկման գլխավոր թեման էր «Քաղաքական հետապնդումները եւ ստալինիզմի ուրվականը Հայաստանում»:

ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց, որ համաձայն չէ թեմայի անվանման հետ. «Ես կարծում եմ, որ համեմատությունը ստալինիզմի հետ գերչափազանցություն է: Ստալինիզմն այն է, ինչ որ կա, օրինակ՝ Հյուսիսային Կորեայում, այն էր, ինչ-որ կար Մաո Ցզե Դունի ժամանակ: Սա չափազանցություն է: Որ մեր խոսքն ավելի ընկալելի լինի բոլորի համար, այդ թվում նաեւ ժողովրդավարական աշխարհի համար, որից մենք ուզում ենք ստանալ համերաշխություն, ավելի ճշգրիտ ձեւակերպենք, թե այնուամենայնիվ, Հայաստանում անազատության աստիճանն ինչքան է»:

Նրա խոսքերով՝ Հայաստանում իշխող ռեժիմը, ոչ թե դասական բռնապետական է, այլ բարդ է. «Այս ռեժիմը հետաքրքիր կառուցվածք ունի. Նա չի հետապնդում մարդկանց, որոնք քիչ թե շատ կարող են Արեւմուտքում աղմուկ բարձրացնել: Իրենք կարող է 95 տոկոսի հետեւից ընկած լինեն, այսինքն՝ ընտրությունների ընթացքում պարտադրեն քվեարկել այնպես, ինչպես պետք է իշխող ռեժիմին: Շատ էլ լավ գիտեն, թե ում կարող են ճնշել, ում կարող են նվաստացնել, ով կվախենա, չվախեցողին չեն էլ փորձում կպնել: Սա, իրականում, բարդ ռեժիմ է, մենք պետք է սրա էությունը հասկանանք, որ իմանանք՝ ինչպես է պետք պայքարել դրա դեմ»:

Լեւոն Զուրաբյանը ներկաներին առաջարկեց ստեղծել ստրասբուրգյան խումբ. «Ես առաջարկում եմ հիմնել մի խումբ, ինչպես ժամանակին դա արել էին ԵԱՀԿ-ի հելսինկյան խորհրդակցությունից հետո Խորհրդային Միությունում ստեղծվեցին հելսինկյան խմբեր, որոնք հիմնվելով միջազգային պայմանագրի վրա փորձում էին ապահովել քաղբանտարկյալների պաշտպանությունը Խորհրդային Միությունում: Ինչո՞ւ չենք կարող նույն բանը ստեղծել՝ ստրասբուրգյան խումբ անվանմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031